Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ իրանական եռյակ կղզիների՝ Մեծ Թոնբի, Փոքր Թոնբի և Բումուսայի դեմ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:
Իրանի հարավային Քիշ կղզում լրագրողների հետ ճեպազրույցում, Ալի Շամխանին նշել է. «Իրանը կտրուկ պատասխան կտա եռյակ կղզիների սեփականության կապակցությամբ Պարսից Ծոցի ափամերձ որոշ երկրների ցանկացած հայտարարության»:
«Եռյակ կղզիները ԻԻՀ-ի տարածքի անբաժանելի մասնիկն են: Իրանցիներն ինչ քաղաքական գաղափարի կամ կրոնի էլ հետևեն, պատրաստ են պայքարելու ցանկացած ոտնձգության դեմ»,-հավելել է Շամխանին:
ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկն այդ երկիրն ահաբեկիչներից մաքրելու Իրաքի բանակի ու ժողովրդի ցանկությունն է:
«Իրաքի ժողովուրդը՝ քրդերը, շիաները և ուննիները, բանակի համագործակցությամբ և տարբեր քաղաքներում ԻԼԻՊ-ի դեմ տարած հաղթանակների շնորհիվ կարողացավ մյուս քաղաքները նույնպես մաքրել իսլամի անունն աղավաղող ահաբեկիչներից»,-ընդգծել է Շամխանին:
Նա հավելել է. «Եթե դադարեցվեն արտաքին միջամտություններն ու արաբական որոշ երկրներ վերջ տան թաքֆիրականներին հովոնավորությանը, Իրաքի ժողովրդի զարգացման ուղին կհարթվի»:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55