«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նյամ-նյամ», «բուլ-բուլ», թավշյա բմբուլ... Կռահողները հասկացան, իսկ չկռահողների համար հստակեցնենք, որ խոսքը Հանրայինի եթերից Նիկոլ Փաշինյանի կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայել յանի ճառախոսական վերջին «մարգարտաշող փայլատակման» մասին է: Այն դիտած հայրենակիցների մի մասը ելույթ ունեցողի անձի ու նրա մարգարիտների վրա էր կենտրոնացել, մյուս մասը՝ Հանրայինի եթերից նման փայլատակումների: Գուցե նրանց թեթևակի հիասթափեցնենք, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հետաքրքիր կամ ուշադրության արժանի չթվացին: Չնայած հատկանշական ու հետաքրքրական հանգամանքներ այդ ամենի համատեքստում իսկապես կան: Կներեք, իսկ դուք նշված բանախոսից (վերջին ելույթից հետո ավելի ճիշտ կլինի ասել՝ «տու-տու-ախոսից») ա՞յլ բան էիք սպասում: Այսինքն, սպասելիքներ ունեի՞ք, որ մի հատ էլ զարմացել կամ վրդովվել եք: Մյուս կողմից՝ իսկ մի՞թե մի ամբողջ ժողովրդի մի ահագին զանգված այդ զբաղմունքի վրա չէ: Նկատի չունենք գործող իշխանության կամ այլ գործիչների հասցեին անմեջբերելի գնահատականներն ու արտահայտությունները: Նկատի ունենք այն, որ մարդկանց ոչ փոքրաթիվ խումբ զմայլված կարող է հայհոյախառն «լայվեր» լսել, քննարկել, վերլուծել, նույնիսկ հավատալ՝ չնկատելով ու չհասկանալով, որ սուտը, հայհոյախոսությունը չափանիշ ու նորմա են դառնում, սովորական և ընդունելի: Իսկ մարդկանց մեկ այլ խումբ, կարծես ապացուցելու համար, որ ամեն «հոմո» չի, որ «սափիենս» է, օրնիբուն ինչ-որ «պերֆեքթթիվիների» նետած եթերային «կտերի» վրա է: Ավելին, սրտանց հավատում է ու ապրում է այդ վիրտուալից էլ վիրտուալ «իրականության» մեջ, որտեղ երկու օրը մեկ Ալիևը մեռնում է, Էրդողանը՝ թաղվում, հասկանալի է՝ «մեր հզոր վարչապետի սաստիկ հայացքից» կամ փռշտոցից: Եվ եթե կան նման լապշա-արիշտան հոժարակամ իրենց ականջներից կախողներ ու ամեն մի հայհոյախոսության ականջ դնողներ, ինչո՞ւ չպիտի ինչ-որ մեկը «տու-տու-ախոսեր» տո հենց Հանրայինի եթերից: Շուտով բոլոր հեռարձակումները, այդ թվում՝ կառավարության կամ խորհրդարանի նիստերի, կարող են ամբողջությամբ «տու-տու»-ներով ուղեկցվել: Հասել ենք, բայց իջնող չկա: Շրիշակի մակարդակը արդեն ահագին բարձր է: Հա... Ասում են՝ այդ հաղորդումից հետո մի մարդ զանգում է 1-17: -Ալո, կառավարությունը լսում է Ձեզ: -Տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ...,-լսվում է մյուս կողմից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33