Առաջին
Տղայի դաստիարակությամբ հայրը պետք է զբաղվի, ընդ որում` ծննդյան օրվանից։ Իր ծննդյան, ոչ թե տղայի, որովհետեւ ընտանիքում դաստիարակությունը բարոյախոսություն չէ: Տղան պատճենում է հոր պահվածքը, ոչ թե նրա խոսքերը: ՀԱՐՑ ՄԱՅՐԵՐԻՆ. ուզո՞ւմ եք, որ ձեր տղան ձեր ամուսնու նման դառնա:
Երկրորդ
Տղամարդը պետք է ուժեղ լինի: Դա ի՞նչ է նշանակում: Կարողանալ որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն ստանձնել որոշումների համար: ՀԱՐՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ. ձեր տղան սովորո՞ւմ է արդյոք ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պատասխան տալ դրանց համար:
Երրորդ
Որոշում կայացնելը եւ պատասխանատվություն կրելը նույն շքանշանի երկու կողմն են: Մի կողմում` ազատությունը: Մյուս կողմում` ազատության սահմանափակումը: Օրինակ` տղամարդը որոշում է կայացնում, բայց նրա կինն է պատասխան տալիս դրա համար: Դա տղամարդ չէ, այլ մայրիկի բալիկ՝ տղամարդուկ: Տղամարդը որոշումներ չի կայացնում, բայց դրանց համար պատասխանատվություն է կրում: Դա տղամարդ չէ: Դա կնոջը ենթակվող մեկն է: Փոքրիկ տղամարդ:
Չորրորդ
Ազատությունը սկսվում է ինքնասահմանափակումից: Այսպիսի արեւելյան ասացվածք կա. «Առաջինը խմում են ուղտերը, որովհետեւ նրանք ձեռք չունեն: Երկրորդը խմում են տղամարդիկ, որովհետեւ համբերություն չունեն: Վերջինը խմում են կանայք»: Դաստիարակության սխեմա (հայրերի համար). «Լավագույնը` մայրիկին, որովհետեւ նա կին է: Հետո` կատվին, որովհետեւ նա անօգնական է եւ մեզնից է կախված: Հետո արդեն` մեզ: Որովհետեւ մենք տղամարդ ենք»:
Հինգերորդ
Որ տարիքում է նորածինը տղամարդ դառնում: Այն պահից, երբ գիտակցում է իրեն որպես անհատ: Հոգեբաններին ծանոթ է այդ տարիքը: Երեք տարի: Հենց այդ տարիքից է անհրաժեշտ որդուն հուշել. «Դու տղամարդ ես»: Հենց այդ տարիքից է անհրաժեշտ նրան նորմալ տղամարդկային խոսք սովորեցնել. «Պարտավոր ես»: Տղամարդը պարտավոր է: Կարողանալ դիմանալ: Կարողանալ հաղթահարել իրեն: Կարողանալ սխալվել: Կարողանալ քնքույշ լինել: Կարողանալ կոպիտ լինել: Կարողանալ տարբեր լինել: Կարողանալ պատասխան տալ սեփական խոսքերի համար: Տղամարդը պիտի կարողանա ԼԻՆԵԼ:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03