2023թ. փետրվարի 17-19-ը Գիրք նվիրելու և Թումանյանի ծննդյան օրվա շրջանակներում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառն ավելի քան 3000 մասնակից ունեցավ: Մասնակցեցին հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը։
Եռօրյա միջոցառումների շրջանակում անցկացվեց շուրջ 30 միջոցառում, որոնք մեկնարկեցին «ՋիԷսԷմ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների տրամադրած գրքային փաթեթները ծննդատնից դուրս գրվող նորածիններին նվիրաբերելու ակցիայով: Արտագրադարանային միջոցառումների շրջանակում գրադարանի 2022թ. լավագույն ընթերցողները հյուրընկալվեցին Ազգային ժողովում, գրքեր ստացան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Արդեն գրադարանում 14 լավագույն ընթերցողներն արժանացան նաև գրադարանի պատրաստած պատվոգրերին ու «Հայաստանի մշակութային հիմնադրամ» ՀԿ-ի և «Shabeeg» հայկական հագուստի բրենդի մրցանակներին:
Համագործակցային միջոցառումների շրջանակներում գրադարանում Մատենադարանի աշխատակիցները հայերեն ձեռագրերի վերաբերյալ վարպետաց դաս անցկացրեցին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցների միջոցով երեխաները ժողովրդական երգի ժանրի տեսակներին ծանոթացան: «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի կողմից թատերական ներկայացում բեմադրվեց, իսկ «Mind Center» ընկերության աշխատակիցները ռոբոտաշինության ու ծրագրավորման վերաբերյալ դասընթաց անցկացրեցին:
Գրադարանում երեք օրերի ընթացքում տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ ու քննարկումներ, հանդիպումներ մանկագիրների ու հոգեբանի հետ, երաժշտական ֆլեշմոբ ու ամենաընթերցված գրքերի ցուցահանդես: «Հեքիաթի դեսպան մայրերը» ծրագրի շրջանակում հյուրընկալվեց բլոգեր մայրիկ, ով հեքիաթներ ընթերցեց մանուկների համար: Երեխաները մասնակցեցին վիկտորինաների ու ավազանկարչության դասընթացի, դիտեցին մուլտֆիլմեր ու թատերական ներկայացումներ: Կազմակերպվեցին Հովհ. Թումանյանի պատմվածքների ու հեքիաթների բարձրաձայն ընթերցումներ ու նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգերի ունկնդրումներ:
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45