ARM | RUS |

ՀՀ կառավարության ծրագիրը (նախագիծ)

19.10.16 | 18:19

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նոր ծրագրի նախագիծն ամբողջությամբ.

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝

– պաշտպանվածությունը

– արժանապատվությունը,

– կենսամակարդակի բարձրացումը,

– արդար հասարակության մեջ ապրելը,

– լավատեսությունն ապագայի նկատմամբ։

Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ։ Այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային սպառնալիքները, որոնցով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունը պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշպտանության համակարգ: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի ազգաբնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զինված ուժերը բյուջեի և տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ:

Կառավարությունը գործելու է՝ նպատակադրված իրականացնելով հետևյալռազմավարական խնդիրները՝

– Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում.

– 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացում.

– ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը.

– ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում.

– կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում.

– աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում.

– գործազրկության կրճատում․

– սոցիալական արդարության հաստատում.

– հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք.

– արտահանմանն ուղղված արտադրության խթանում.

– պետության կողմից աջակցություն արագ տնտեսական աճ ապահովող նոր ձևավորվող նախագծերին.

– Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացում.

– Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացում.

– պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում.

– էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան.

– էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և մասսայականացում.

– շրջակա միջավայրի պահպանության բարելավում.

– առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովում.

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շարունակական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման խթանման համար.

– սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում։

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ արդյունավետ կառավարում, մշտապես կատարելագործվող կառավարիչներ, պետություն-քաղաքացի հստակ և արդար հարաբերություններ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց զարգացումներին պատրաստ ու համարժեք արձագանքող տնտեսական քաղաքականություն և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն:

Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու համար հնարավորություն ստեղծելու նպատակով առավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝

  • արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում.
  • տնտեսության երկարատև և կայուն բարձր աճի ապահովում․
  • պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում.
  • սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։

Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։ Ի լրումն առկա գործիքակազմի՝ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով պլանավորվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1. ՊԵՏԱԿԱՆԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Պետական կառավարման համակարգի օպտիմալացում

  • վստահված ոլորտի արդյունավետ կառավարման համար Կառավարության անդամների պաշտոնական լիազորությունների ավելացում և դրան համարժեք հանրային-իրավական պատասխանատվության սահմանում.
  • առկա մարտահրավերների համատեքստում վարկային ծրագրերի արդյունավետության վերագնահատում և գերակայությունների սահմանում.
  • պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերհանում ու վերացում, առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնելը.
  • պետական կառավարման մարմինների հաշվետվողականության և թափանցիկության ավելացում, ինչպես նաև նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապի ստեղծում.
  • պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը.
  • պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում.
  • քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնում՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և որպես ծառայություններ մատուցողներ, ներգարավելով նաև մասնավոր սուբյեկտներին.
  • բոլոր հանրապետական գործադիր մարմինների համար կատարողականի առանցքային ցուցիչների սահմանում և ըստ դրանց վարկանշում, տարածքային կառավարման մարմինների գործունեության գնահատման նոր կարգի սահմանում.
  • հանրային ծառայողների մասնագիտական ունա­կու­թյուն­ների, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման աստի­ճանի գնահատման կատարողականության նոր չափանիշների ներդնում՝ հիմք ընդունելով պետական ծառայողի կերպարի արմատական վերափոխման հրամայականը.
  • հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում․
  • 2017 թվականին պետությանը պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսական և ֆիդուցիար կառավարման մշտադիտանցման կենտրոնացված համակարգի ներդրում, ինչպես նաև այդ կազմակերպությունների գործունեության գնահատման համար որոշակի՝ հաշվարկային ցուցանիշների համակարգի ներդրում։

Պետական գնումներ

  • վեց ամսվա ընթացքում՝

ա․ գնման գործընթացների պարզեցում, պատվիրատուների թվի կրճատում և մասնակի կենտրոնացված համակարգի ներդրում,

բ. օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների թղթային եղանակով կազմակերպումից աստիճանական անցում էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը,

գ. գնման գործընթացներում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարութունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում,

դ․ գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացի՝ էլեկտրոնային եղանակով կազմակերպում:

Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում

  • բոլոր էլեկտրոնային և փաստաթղթային ծառայությունների գույքագրում և էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների թվի մեծացում.
  • պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման և ներդրման միջոցառումների իրականացում.
  • 2017 թվականին՝

ա. մասնագիտացված օղակի ստեղծում, որը միասնական տեսլականի հիման վրա կհամակարգի ՏՀՏ ոլորտի զարգացման քաղաքականությունը,

բ. պետական և տեղական ՏՀՏ համակարգերի փոխգործելիության պլատֆորմի ներդրման սկիզբ, որը նախադրյալներ կստեղծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգերում ցանկացած տեղեկատվության մուտքագրում միայն մեկ անգամ՝ ստեղծելով հասանելիություն բոլոր լիազորված օգտագործողների համար,

գ. բոլոր խոշորացված համայնքներում և հինգ քաղաքում կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրում.

  • 2018 թվականին բոլոր պետական մարմիններում ներդրված համակարգերի՝ միասնական մուտքի և նույնականացման համակարգի անցում։

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնությունների շարունակականության ապահովում.
  • երեք ամսվա ընթացքում համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի մշակման նոր մեթոդիկայի մշակում, համայնքային գույքի, ֆինանսների կառավարման արդյունավետության ներքին և արտաքին հսկողական մեխանիզմների կատարելագործում.
  • վարչատարածքային փոփոխությունների շարունակականության ապահովում և 2017 թվականին շուրջ 150 համայնքի խոշորացում 18 փնջերում.
  • 2017 թվականի ընթացքում համայնքային այն ծառայությունները պատվիրակման մոդելների մշակում, որոնք կարող են ավելի մատչելի և որակով մատուցվել մասնավոր հատվածի կողմից.
  • երկու տարվա ընթացքում՝

ա. համայնքներին ֆինանսական շուկաները մատչելի դարձնելուն ուղղված իրավական փոփոխությունների իրականացում,

բ. 5 խոշորացված համայնքում պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումների իրականացում, որոնք ուղղված կլինեն համայնքային ծառայությունների մատուցմանը և համայնքում ձեռնարկատիրության զարգացմանը,

գ. առնվազն 45 գյուղական համայնքում ավելացված արժեք ապահովող ծրագրերի (ջերմոցներ, սառնարաններ, վերամշակման փոքր արտադրություններ, սպանդանոցներ և այլն) իրականացում.

  • հինգ տարվա ընթացքում խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրում, բյուջեի կազմման հարցերում ավագանու դերակատարության բարձրացում։

1.2. ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

  • մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում.
  • 2017 թվականի ընթացքում՝

ա. ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով,

բ. գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքերով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով,

գ. չաշխատող ակտիվների (այդ թվում նաև ֆինանսական հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրում,

դ. որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում,

ե․ դժվար իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման մասնավորեցման ոլորտում «գույքի վաճառք» սկզբունքի փոխարեն «գործարար միավորի վաճառք» սկզբունքի կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ներդրումային և սոցիալակն պատասխանատվության բարձրացմանը։

Գործարարության զարգացում և խրախուսում

  • տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում՝

ա. նոր ստեղծվող ձեռնարկությունների, ինովացիոն ձեռնարկությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և որոշակի չափանիշներին բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով (այդ թվում նաև էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանելու միջոցով),

բ. խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցման և իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերհանման ու կարգավորման նպտակով,

գ. փոքր և միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով․

  • մինչև 2016 թվականի ավարտը՝

ա. բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների սահմանում,

բ. աջակցության ցուցաբերում, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով)․

  • վեց ամսվա ընթացքում՝

ա. տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում,

բ. տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավանորմերի վերհանում և դրանց վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացում,

գ. գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում,

դ. պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրում.

  • 2017 թվականին՝

ա. գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի կրճատում ու տրամադրման գործընթացների առավելագույն պարզեցում,

բ. առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով,

գ. ոչ ռիսկային համարվող երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխան փաստաթղթեր (հավաստագրերի, լաբորատոր փորձաքննության արդյունքների և այլն) ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի զննման կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում և կրճատում,

դ. բիզնես հաշտարարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում,

ե. արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում և դրան համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում,

զ. ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

Արտահանման խթանում

  • տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում հետևյալ ուղղություններով՝

ա. արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցում և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում,

բ. Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում,

գ. տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով,

դ. 2017 թվականի ընթացքում մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմների ներդրում ու կիրառում,

ե. հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի (փորձարկման արձանագրությունների և համապատասխանության սերտիֆիկատների) ճանաչումը արտերկրում ապահովելու համար,

զ. Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտի ձևավորում, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում և իրացում.

  • 2017 թվականից սկսած՝

ա. արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում,

բ. արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում։

Հարկային և մաքսային համակարգեր

  • մաքսային հսկողության տեսանկյունից ոչ ռիսկային համարվող երկրներից ներ­մուծվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահ­ման­ված փաստաթղթեր ներ­կա­յաց­նելու դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեք­ների հաշվարկի մեխանիզմների կատարելագործում՝ գոր­ծարքի գնի մեթոդով (օրինակ՝ հիմք ընդունելով արտահանման հայտարարագրի համար հիմք հանդիսացած փաստաթղթերը).
  • տնտեսությունում կատարվող գործարք­ների ամբող­ջական փաստաթղթավորման մշակույթի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում` կարևորելով հատկապես խոշոր տնտեսավարողների կողմից իրականացվող գործարքների լիարժեք փաստաթղթավորումը.
  • հարկային և մաքսային ոլորտին առնչվող համաձայնագրերի ցանցի ընդլայնում, այդ թվում` կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կնքումը հատկապես այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի կամ ակնկալում է ձևավորել ակտիվ առևտրատնտեսական կապեր, ինչպես նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյունների փոխա­­­­նակման համաձայնագրերի ցանցի ընդլայնում.
  • վեց ամսվա ընթացքում՝

ա) հարկային և մաքսային մարմինների գործուն մեխանիզմների ներդրում, որոնք կապահովեն՝

  • հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը,
  • օրինապահ հարկատուների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը,
  • հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկությունը, արդյունավետության չափելիությունն ու հաշվետվողականության բարձրացումը,

բ. ապրանքների ներմուծման ընթացակարգերը և դրանց վրա ծախսվող ժամա­նակը կրճատելու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրակա­նաց­նող տնտեսա­վա­րող սուբյեկտների կողմից իրականացվող ներ­մուծման գործառնությունների ռիս­կայնության աստիճանի գնահատման նոր համակարգի ներդրումը,

գ. ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ընթացակարգի պարզեցումը,

դ. հարկային և մաքսային վարչարարության իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով վարչարարության գործընթացի պարզեցումը և ամբողջական անցումը հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի.

  • 2017 թվականի ընթացքում՝

ա. գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայում՝ նպատակ ունենալով խթանել պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը,

բ. հարկային ստուգումներն առավել հասցեա­կան և արդյունավետ դարձնելու նպատակով վեց ամսվա ընթացքում հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափա­­նիշների վերանայում,

գ. օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնում,

դ. ինքնազբաղված անձանց համար առավել արտոնյալ պայմանների սահմանում,

ե. հայրենադարձների անձնական գույքի ներմուծման ընթացակարգերի պարզեցում։

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Զբոսաշրջության զարգացում

  • առկա զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա.
  • Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը.
  • վեց ամսվա ընթացքում՝

ա. զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում,

բ. 60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ,

գ. առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում,

դ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում,

  • 2017 թվականին՝

ա. զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին աջակցություն և զարգացման ծրագրի մշակում՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը,

բ. առանց արտոնագիր մուտք գործելու հնարավորության ունեցող քաղաքացիների երկրների և սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն ունեցող քաղաքացիների երկրների ցանկի ընդլայնում,

գ. առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագրի մշակում։

Գյուղատնտեսություն

  • երեք ամսվա ընթացքում՝

ա. սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հայեցակարգի մշակում,

բ. անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի մշակում՝ ուղղված անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավմանը,

գ. բնակլիմայական աղետներից (երաշտ, կարկտահարություն և այլ) վնասների կանխարգելման հայեցակարգի մշակում․

  • սննդամթերքի որակի և անվտանգության բարձրացման նպատակով կենդանական ծագման սննդի հիգիենայի միջազգային ընդունված պահանջների տեղայնացում՝

ա. 2017 թվականից սկսած մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում և սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառում,

բ. 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով.

  • հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանումով՝ պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերի և հաշվարկման մեթոդի քննարկում,

բ. 2­018 թվականի գինեգործական արտադրանքի մակնշում ըստ իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների.

  • պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման նպատակով`

ա. 2017 թվականին, տար­վա ընթացքում տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտա­դրու­թյամբ զբաղվող գենոֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զար­գացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծում,

բ. 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում.

  • 2017 թվականին՝

ա. անտառապատման և անտառավերականգնման ծավալների ընդլայնում,

բ. չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման և ոռոգվող տարածքների ընդարձակման մեխանիզմների մշակում,

գ․ գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիաների (փոխօգնության կոոպերացիայի) խթանման ուղղությամբ միջոցառումների իրականացում (օրինակ՝ ֆերմերային տնտեսություններ, կոոպերացված վարելահողեր և այլն)․

  • 2017 թվականից սկսած՝

ա. հան­քային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի գնի մասնակի սուբսի­դա­վոր­ման ծրագրերի իրականացում,

բ․ սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործում,

գ. սերմ­նաբուծական մասնագիտացված տնտեսություններին բարձր վերարտադրության սեր­մերի արժեքի մասնակի սուբսիդավորում՝ նախապայման համարելով գյուղա­ցիա­կան տնտեսություններին վերարտադրված որակյալ սերմերի մրցակցային գներով մա­տա­կարարումը,

դ. գյու­ղա­տնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման հա­մար տոհմային տնտեսություններին հանրապետությունում իրացված տոհմային մատղաշի արժեքի մասնակի սուբսիդավորում,

ե. կոոպե­րատիվների անդամ տնտեսություններում կաթի արտադրության ծավալների խթանման և որակական հատկանիշների բարելավման համար կոոպերատիվներին հա­վաքման սառնարանային կետերի և վերամշակման արտադրամասերի կառուցման աջակցություն,

զ․ գյուղացիական տնտեսությունների համար մասնագիտական դասընթացների կազմակերպում․

  • երկրի գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացում՝

ա. 2017 թվականի Հայաստանում «Գինու աշխարհ» համաժողովի կազմակերպում,

բ. միջազգային մրցույթին հայկական գինիների մասնակցության աջակցություն,

գ. երեք տարվա ընթացքում գինու որակի տեղական չափորոշիչների և չափանիշների համապատասխանեցում միջազգային պահանջներին (ԵՄ, ԵՏՄ և Ասիական երկրների պահանջներին համապատասխան)։

Տրանսպորտ, կապ և ՏՏ ոլորտ

  • ՏՀՏ-ի գործարար համայնքի հետ համագործակցության համալիր միջոցառումների իրագործում ոլորտում առկա խոչընդոտները բացահայտելու և լուծման ուղիներ համատեղ գտնելու համար.
  • վեց ամսվա ընթացքում ՏՀՏ-ի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանն աջակցող միջազգային կառույցների ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի գույքագրում, պետական աջակցության ծրագրերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում.
  • 2017 թվականին՝

ա. ՏՀՏ-ի ոլորտի խթանման և հայաստանյան շուկա նոր միջազգային ընկերությունների մուտքի ապահովման նպատակով միջազգային հարթակներում առնվազն 2 թիրախային միջոցառումների իրականացում,

բ. արտակարգ իրավիճակների համար կիրառվող տվյալների վերականգնման ծրագրի մշակում,

գ. ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգերի մշակում, տեխնիկական զննման կտրոնների փոխարինում էլեկտրոնային համակարգով և տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմների ներդրում,

դ. տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայում` հավասար մրցակցային պայմաններ սահմանելով տաքսամոտորային ծառայություններ մատուցողների միջև,

զ. միջպետական, իսկ մինչև 2019 թվականը բոլոր հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ճանապարհային ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգի ներդրում,

ե. ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների կանոնակարգում,

զ. միջազգային չափանիշներին համահունչ որակյալ փոստային ծառայությունների մատուցման նպատակով ազգային փոստային օպերատորի կառավարչի ընտրության մրցույթ.

  • 2018 թվականին պետություն-մասնավոր համագործակցությամբ տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծում.
  • երկու տարվա ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացների կանոնակարգում.
  • ավիափոխադրումների շուկայի ծավալի և աշխարհագրության ընդլայնման և բյուջետային ավիաընկերությունների կողմից դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթների իրականացման նախադրյալների ստեղծում, ավիափոխադրողներին երթուղիների սպասարկման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցում` առցանց համակարգի ներդրման միջոցով։

Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ

  • Տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ կերպով իրականացում.
  • 2017 թվականին՝

ա. վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում և 2018 թվականին ծրագրի մեկնարկ,

բ. նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր էներգախնայողության չափանիշների սահմանում, 2018 թվականից էներգետիկ փորձաքննության իրականացման ապահովում և չափանիշների կիրառում,

գ․ հանքարդյունաբերության ոլորտում տատանվող գների ազդեցությունը մեղմող միջոցառումների մշակում` ելնելով առանձին ծրագրերի վրա այդպիսի միջավայրի ազդեցության առանձնահատկություններից.

  • ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյու­նավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև 2017 թվականին Արդյու­նահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության հայտի ներկայացում.
  • օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքների հետևողական իրականացում՝ մինչև 2018 թվականն այն առցանց հասանելի դարձնելով բոլոր հնարավոր ներդրողների համար.
  • խմելու ջրի համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, հանրապետության 730 հազարից ավելի բաժանորդների համար կանխատեսելի և միաժամանակ միասնական և մատչելի սակագներ ապահովելու նպատակով եռամսյա ժամկետում միջազգային հեղինակություն վայելող օպերատորի ներգրավում.
  • նախատեսված ժամկետում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգա­բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելը.
  • նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման նպատակով քննարկումների ու հնարավոր ներդրողների հետ բանակ­ցությունների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում.
  • 2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարա­րու­թյան ավարտ.
  • Կլիմայի ներդրումային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում արևային համակարգային կայանների կառուցում 2017-2019 թվականներին.
  • հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերի աջակցություն՝ այդ ուղղությամբ նաև օրենսդրական խթանների մշակում.
  • 2017-2018 թվականներին «Կարկառ» կոչվող տեղանքում տնտեսական շահավետության տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում էլեկտրակայանի կառուցման ներդումային ծրագրի կազմում ու մասնավոր ներդրողի ներգրավման նպատակով մրցույթի իրականացում.
  • ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ծրագրերի, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլային և շարունակական իրականացում:

1.3. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՓՅՈՒՌՔ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու՝

  • ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա,
  • արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը,
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը նպաստելուն,
  • Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,
  • եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,
  • անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը,
  • հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը,
  • փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ-ի մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը,
  • Չինաստանի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի երկրների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,
  • Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը,
  • Ամերիկայի մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը,
  • Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը,
  • ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,
  • Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնմանը, համագործակցության իրավական նոր շրջանակի ձևավորմանը,
  • ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը,
  • ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը,
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ներգրավվածության խորացմանը,
  • ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը,
  • միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը,
  • Հայաuտանի տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացիային, հայրենական արտադրանքի արտահանմանը, նոր շուկաների բացահայտմանը, արտաքին ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների քանակի ավելացման խրախուսմանը,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը,
  • արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում՝ սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը,
  • օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը,
  • միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

Սփյուռք

  • Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցի ստեղծում՝ սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար.
  • սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացում.
  • համահայկական կառույցիների հետ համատեղ ծրագրերի մշակում՝ ուղղված հայապահպան քաղաքականությանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և աջակցելով երիտասարդության հայոց լեզվի ուսուցմանը, կրթական այլ ծրագրերի մեջ նրանց ներգրավմանը.
  • Հայաստան այցելությունների և հայրենաճանաչության նոր ծրագրերի իրականացում.
  • Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների պատրաստում և տարեկան նրանցից առնվազն 100-ի վերապատրաստում Հայաստանում և սփյուռքում.
  • սփյուռքում ստեղծված մասնագիտական ընկերակցությունների հետ համագործակցություն և դրանց գործունեության ակտիվացում Հայաստանի Հանրապետությունում.
  • վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանմանը, երիտասարդական և մշակութային կենտրոնների նյութատեխնիկական բազայի զարգացմանն աջակցության ծրագրերի իրականացում:

ՊԱՇՏՊԱՆՈ


Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

09:02

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55