ARM | RUS |

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում. ԿԳՄՍՆ

22.02.23 | 13:24

Գրքի տոնի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում այսօր կայացել է 2022 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից մշակված և կրթության կազմակերպմանը, արդյունավետության բարձրացմանն ու ներառականությանն ուղղված 13 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: ԿԳՄՍՆ-ից հայտնում եբն, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՀՄԿ), Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից և հանրակրթական դպրոցներից: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ուղղված աջակցող մասնագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և բոլոր երեխաների համար հասանելի և մատչելի կրթական միջավայրի ստեղծմանը, իսկ արդեն 2 տարի է՝ իրականացնում է նաև ուսումնական ձեռնարկների և աջակցող գրքերի ստեղծում ու հրատարակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով ՀՄԿ ներկայացուցիչներին նոր ձեռնարկների շնորհանդեսի կապակցությամբ, ընդգծել է՝ մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու և կրթության ներառականությանը աջակցելու գործիքակազմը կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկն է: «Յուրաքանչյուրն, ով թեկուզ շատ փոքր գիտական կամ մեթոդական աշխատանք է կատարել, գիտի, թե ինչպիսի ջանքեր են անհրաժեշտ նման արդյունք ունենալու համար: Մեկ տարվա ընթացքում 13 ձեռնարկ ապահովելը շատ մարտահրավերային է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար, որը ՀՄԿ-ի թիմը պատվով իրագործեց: Վստահ եմ՝ գործընթացը կլինի շարունակական և հետագայում ևս կապահովվեն բոլոր այն ձեռնարկները, որոնց կարիքն ունեն մեր մանկավարժները, սովորողներն ու ծնողները: Հայալեզու գրականությունը մեզ համար լուրջ խնդիր է և չնայած վերջին տարիներին գործադրած ջանքերին՝ այս առումով դեռևս ունենք բացեր»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժահոգեբանական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների գործունեությանը՝ կարևորելով առավել լայն շրջանակով գործունեության ծավալումը. «Կարևորում ենք բոլոր ուսումնական հաստատությունների բոլոր շահակից կողմերին մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրումը, քանի որ միայն այդպես է հնարավոր դպրոցներում ապահովել այն բարենպաստ և հոգեբանական տեսանկյունից ապահով միջավայրը, որը տանելու է դեպի կրթության որակի փոփոխության: Ինչպես գիտեք, այժմ կրթական մեծ բարեփոխումների փուլում ենք, հատկապես հանրակրթության ոլորտում, ինչը նշանակում է, որ անելիքները շատ են, բայց դրանք միմյանց փոխկապակցված են: Յուրաքանչյուր օղակում գրանցված փոքրիկ հաջողություններն իրար միանալով ստեղծելու են այն մեծ պատկերը, որի արդյունքում ունենալու ենք առավել որակյալ կրթություն, ըստ այդմ նաև առավել զարգացած տնտեսություն, կայացած հասարակություն, քաղաքացիներ և արժանապատիվ կյանք»: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի խոսքով՝ ուսումնական ձեռնարկներում ներառված են նաև աշխատանքային գիրք-տետրեր իրենց մեթոդական ուղեցույցներով, որոնք դասագրքերի հարմարեցումներն են. «Գործընթացը շարունակական է լինելու: 2020/21 թվականներին 11 ձեռնարկ հրատարակեցինք, նախորդ տարի՝ 13: Հույս ունենք՝ ձեռնարկների թիվն աստիճանաբար կավելանա: Տարածքային կենտրոնների միջոցով ձեռնարկներն, ըստ հայցերի, կբաժանենք դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին, որոնք այս պահին ունեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ: Նպատակն այն է, որ այս ձեռնարկներով դեպի լավը փոխենք երեխաների և ուսուցիչների կյանքը»,- ասել է Հայկուհի Ադամյանը: Այնուհետև, ներկայացվել են ՀՄԿ-ի կողմից 2022 թվականին մշակված աշխատանքային գիրք-տետրերը, ուսուցչի մեթոդական ուղեցույցներն ու ձեռնարկները, որոնք շուտով հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով: «Կրթության կազմակերպման գործընթացքում կիրառվող աջակցող տեխնոլոգիաներ» ուղեցույց-ձեռնարկն աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման ձևերը, դրանց հիմնական տեսակներն ու բնութագրերն ամբողջացնող ուղեցույց է: Ձեռնարկում ներկայացված են աջակցող տեխնոլոգիաները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում՝ այս երեխաներին ընձեռելով կրթական միջավայրում և, առհասարակ, հասարակական կյանքում առավել անկախ լինելու, տարբեր գործընթացներում մասնակցություն ունենալու առավել մեծ հնարավորություններ։ «Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրը նպատակաուղղված է գրաճանաչության այբբենական շրջանի դժվարությունները հետաքրքրաշարժ և մատչելի առաջադրանքների կատարման ﬕջոցով հաղթահարելուն: «Մայրենի 1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը նախատեսված է մայրենի լեզվի ուսուցիչների համար։ Ուղեցույցը մեթոդական աջակցություն է ուսուցիչներին հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մայրենի-1» Այբբենական շրջան» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում: «Ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ» մեթոդական ուղեցույցն անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության ու խելամիտ հարմարեցումների մասին: «Կերպարվեստ 1» աշխատանքային գիրք-տետրը կառուցված է կերպարվեստի առաջադրանքները ավելի հետաքրքիր և մատչելի ներկայացնելու սկզբունքով՝ հաշվի առնելով սովորողների գիտելիքների և կարողությունների ժամանակակից մոտեցումները և հենց կերպարվեստի զարգացնող հնարավորությունները բոլոր երեխաների համար։ «Կերպարվեստ 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը օգնություն է հանրակրթական դպրոցների կերպարվեստի ուսուցիչներին դասավանդման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ «Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրը երեխաների ճանաչողական գործունեության զարգացման և մաթեմատիկայի հետագա ուսուցման նախապատրաստման նպատակ է հետապնդում՝ շեշտադրելով նրանց ինքնուրույն աշխատանքի կազմակերպման հնարավորությունը: Այս ձեռնարկը ևս կառուցված է «հետաքրիր և բոլորին հասանելի» սկզբունքով։ «Մաթեմատիկա 1. թվային շրջան» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն աջակցություն է ուսուցիչներին՝ արդիական մեթոդներով կազմակերպելու սովորողների մաթեմատիկական պարզագույն ունակությունների ու հմտությունների ձեռքբերման գործընթացը։ «Տեխնոլոգիա 1» աշխատանքային գիրք-տետրը կօգնի երեխաներին առավել հետաքրքիր և հասանելի կերպով յուրացնել ամեն ինչից ամեն ինչ կառուցելու առաջին հմտությունները: Գիրք-տետրում մեծ տեղ է հատկացված բոլոր երեխաների ինքնուրույնության, հավասար հնարավորությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը միտված առաջադրանքներին: «Տեխնոլոգիա 1» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցն կուղղորդի ուսուցիչներին՝ ապահովելու այդ հավասար հնարավորությունների իրացման պայմանները տեխնոլոգիա առարկայի դասընթացում: «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայութունների նկարագիրը կրթության կազմակերպման գործընթացում». այն կարևոր ուղեցույց է հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջև համագործակցության ուղիների ու հնարավորությունների մասին՝ միտված յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար հնարավորության և որակի ապահովմանը։ «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների կազմակերպման ուղեցույց». ձեռնարկն ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՏՄԱԿ-ի գործունեության, կառուցվածքի, գործառույթների, աշխատանքների պլանավորման ու հաշվետվողականության, ինչպես նաև շահագործման պայմանների վերաբերյալ։ Այն նպատակաուղղված է աջակցելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ապահովելու միասնական գործելաոճ ու ընթացակարգեր ուսումնական հաստատությունների և ՏՄԱԿ-ների միջև։ «Ներառող դասավանդում». ձեռնարկը կառուցված է այնպես, որ հավասարապես կիրառելի լինի ինչպես ծրագրում ներգրավված, այնպես էլ չմասնակցած ուսուցիչների և ուսուցչի օգնականների համար՝ նրանց ուղեկցելով ներառական դասավանդման կարողությունների արդյունավետ զարգացման ճանապարհին: Ձեռնարկի կիրառությունն էականորեն կանդրադառնա հատկապես դասապրոցեսի ընթացքում բոլոր սովորողների լիարժեք և խելամիտ ներգրավման վրա:


Բաքվում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա, 2 մարդ մահացել է, կան վիրավորներ

Բաքվում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա, 2 մարդ մահացել է, կան...

14:09

Հանրապետության հրապարակում ոստիկանության ծառայողները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու կողմից ինքնահրկիզման փորձը

Հանրապետության հրապարակում ոստիկանության ծառայողները կանխել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող...

13:24

ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանին

ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս...

13:05

Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա

Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա

12:46

Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կլինի Ավստրիայում և Սլովակիայում

Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-10-ը աշխատանքային այցով կլինի Ավստրիայում և...

12:25

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել. Էդուարդ Շարմազանով

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել. Էդուարդ...

12:07

Սրանց ասում ես հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում. Աբրահամյան

Սրանց ասում ես հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում....

11:16

Մարալիկում վթարային ջրանջատում կլինի

Մարալիկում վթարային ջրանջատում կլինի

10:46

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության...

10:22

Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել Հայաստան

Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել...

10:02

Սպասվում է անձրև ու ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում

Սպասվում է անձրև ու ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում

17:53

Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ

Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների...

17:36

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են...

17:18

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում. Օսկանյան

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում....

17:03

Վաղը դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Վաղը դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր...

16:46

Դատավորի օգնականը պահանջել է 350.000 դրամ. քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է

Դատավորի օգնականը պահանջել է 350.000 դրամ. քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել...

16:23

ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. Hetq.am

ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում....

16:09

Հարցված քաղաքացիների շուրջ 47%-ը բացասաբար է գնահատել Վաշինգտոնյան համատեղ հռչակագիրը

Հարցված քաղաքացիների շուրջ 47%-ը բացասաբար է գնահատել Վաշինգտոնյան համատեղ...

14:15

Հարցվածների 71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ

Հարցվածների 71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է...

14:04

Աննա Վարդապետյանը մեկնել է Սինգապուր՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովին

Աննա Վարդապետյանը մեկնել է Սինգապուր՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի...

13:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45