Այսօր դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին», - ասաց դեսպան Քվինը։ Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը 2019-22թթ․ եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ԱՄՆ փոխդեսպանը Կիևում։ Մինչ այդ նա տնտեսական հարցերով նախարար-խորհրդական էր Փարիզի ԱՄՆ դեսպանությունում, փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով խորհրդական Բանգկոկի ԱՄՆ դեսպանությունում, տնտեսական հարցերով խորհրդական Լոնդոնի ԱՄՆ դեսպանությունում, ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի բաժնի ղեկավար Ազգային անվտանգության խորհրդում։ Դեսպան Քվինը նաև աշխատել է Մոսկվայի ԱՄՆ դեսպանությունում, Բրյուսելում՝ Եվրամիության ԱՄՆ առաքելությունում, Մանիլայի ԱՄՆ դեսպանությունում, իսկ մայրաքաղաք Վաշինգտոնում նա զբաղվել է Եվրամիության և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցերով։ Դեսպան Քվինը ծնունդով Կալիֆորնիայի նահանգից է, ուսանել է Օքսիդենթալ քոլեջում՝ ստանալով բակալավրի կոչում, ապա ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44