Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» զորավարժությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Բելառուսում, ուղղված են լինելու միջուկային և ռադիացիոն անվտանգության խնդիրների մշակմանը։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկին։ «Մենք կունենանք բավականին լուրջ իրադարձություններ «Ժայռ-2023» զորավարժությունների գծում, որոնք այլ երկրների մեր գործընկերների մասնակցությամբ կկազմակերպենք այստեղ, սեպտեմբերին: Մեր զորավարժությունների թեման է ճառագայթային և միջուկային անվտանգությունը»,-«Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախարարը։ Սինյավսկին ավելի վաղ հայտնել էր, որ այս զորավարժությունների շրջանակներում նախատեսվում է մշակել ՀԱՊԿ երկրների փրկարարների համատեղ գործողությունների համակարգումը բարդ արտակարգ իրավիճակներին արձագանքելիս։ Նախարարը նշել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն արտակարգ իրավիճակներում օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նա հայտնել է, որ սեպտեմբերին Մինսկում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի հերթական նիստը, որի կազմում ընդգրկված են կազմակերպության անդամ երկրների փրկարարական վարչությունների ղեկավարները։
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01