«Առաջարկվում է իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»։ Նրա խոսքով, այդպես էլ անհասկանալի է, թե այդ «խաղաղություն» բառի երաշխիքն ով է լինելու, եթե դու ինքդ չես, թշնամին էլ չի, երրորդ կողմ է պետք, որ այդ երաշխավորությունը տա։ «Այդ երրորդ կողմը, այս պահի դրությամբ, փաստացի ՌԴ-ն է, որից, ըստ էության, Հայաստանի իշխանության լիազորություներով օժտված օղակները հաճախ դժգոհում են, երբեմն տեղին, բայց չհասկանալով, որ այդ դժգոհության պատճառների աղբյուրը հենց իրենք են, քանի որ քաղաքականության մեջ ամեն ինչ փոխադարձության սկզբունքով է լինում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ա. Զաքարյանն ասաց, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ և Հարավային Կովկասի տարածաշրջանը լինելով կարևորագույն հանգուցային կետ տարբեր աշխարհաքաղաքական շահերի և նրանց կապող ճանապարհների միջև, բնականաբար, անմասն չէր կարող մնալ։ «Իշխանությունը դրսից ունի որոշակի աջակցություն՝ տարածաշրջանային փոփոխություններում Հայաստանն օգտագործել որպես գործիք, ոչ թե գործոն՝ ի հաշիվ Հայաստանի: Տեսեք՝ ի հաշիվ վրացական շահի ոչինչ տեղի չի ունենում, ի հաշիվ ադրբեջանական շահի առայժմ ոչինչ տեղի չի ունենում, այսինքն՝ շահած իրավիճակում են: Բոլոր տեսակի վճարները, հաշիվները փակվում են Հայաստանի Հանրապետության առկա և հնարավոր շահերի հաշվին։ Մենք բավականին բարդ պատմական ժամանակներ ենք ապրում, շատ էական ու կարևոր է, թե ինչպիսի ընթացք կստանան հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32