Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեր երկու երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, որի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ է, գնահատում է մեր երկրի վարած քաղաքականությունը, մեր երկրի որդեգրած արժեքները, որոնք հիմնված են ժողովրդավարական սկզբունքների վրա, որտեղ գերակայում է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մենք այլ կերպ չենք պատկերացնում մեր ապագան: 30 տարի առաջ, երբ անկախ Հայաստան հռչակվեց, Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք միաժամանակ այդ ուղղությունը վերցրեցինք և որոշակի շեղումներից հետո, հիմա հստակ արդեն այդ ճանապարհով ենք շարժվում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունն այդ առումով ի նպաստ կլինի նաև Հայաստանում այդ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը շեշտել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով: «Ես Հայաստանում եղել էի 2018 թվականին և այս այցի ընթացքում վարչապետի, Արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներն, Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում: Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44