Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վրաց-հայկական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է պատվոգրի: Պատվոգիրը շնորհվել է Վրաց լեզվի օրվա շրջանակներում`Թբիլիսիի Սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Վրաստանը մեր երկիրն է, որի զավակներն մենք ենք: Կապ չունի ինչ ազգի ներկայացուցիչ ենք, մենք պատասխանատու ենք մեր երկրի ցանկացած հաջողության և անհաջողության համար: Այս առումով, պետք է նշել նաև մեր պատմական հայրենիքի՝ Հայաստանի մասին, և բոլորս պետք է գիտակցենք, որ կամուրջ ենք այս երկու երկրների միջև: Մենք երկու հայրենիքի զավակ ենք և մեր գործով պետք է նպաստենք դրանց զարգացմանը»,- պարգևատրման ելույթի ժամանակ ասել է Արմեն Բայանդուրյանը:
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը Jnews-ի հետ զրույցում ասել է, որ պատվոգիրը ստացել է փետրվարի 21-ին, վրաց-հայկական մշակութային կապերի զարգացման, բարեկամության և ծավալած գործունեության համար՝ նշելով, որ իր յուրաքանչյուր ստացած պատվոգիր նաև թատրոնինն է: Արմեն Բայանդուրյանի խոսքով՝ հայկական թատրոնն այսօր շատ մտերիմ և ստեղծագործական փոխհարաբերությունների մեջ է վրաց բոլոր թատրոնների հետ: «Համաշխարհային համբավ ունեցող ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան սկսում է իր հերթական բեմադրությունը մեր թատրոնում: Եվ փաստորեն, մեր նոր շենքի բացումը կտրվի վրաց դրամատուրգ Ցագարելիի հայտնի «Խանուման» ներկայացմամբ: Սա մեծ պատիվ է մեզ համար, որ մաեստրոն ցանկություն է հայտնել հենց մեր թատրոնում բեմադրել, ես սա հաղթանակ եմ համարում հայկական թատրոնի համար», – ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: Շուտով Թբիլիսիի հայկական թատրոնը նորակառույց շենքում կընդունի իր հանդիսատեսին Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 167 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին: Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվամբ, սակայն 1991-ին թատրոնը վերանվանվել է, և մինչև օրս հանդես է գալիս որպես Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվամբ:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47