«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունն արձագանքել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար կազմի հայտարարություններին, որոնք այսօր հնչել են Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ:
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի արձագանքում նշվում է. «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը իրականացնում է ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ, համաձայն Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության պահանջների և հաստատված նախագծի:
Աշխատանքները սկսելուց առաջ ընկերությունը պաշտոնական նամակով Կենտրոնին իրազեկել է աշխատանքների կատարման սկսելու մասին:
Ջրատարի արդիականացման աշխատանքերն իրականացվում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերության սեփական միջոցներով:
Կենտրոնի ղեկավարությանը բազմիցս առաջարկվել է բանակցել, աշխատանքների կատարման համար գալ համաձայնության՝ որպեսզի ապահովենք կենտրոնի բնականոն աշխատանքները: Մեր առաջարկները մնացել են անպատասխան:
Կենտրոնի ղեկավարությանը բազմից թե´ գրավոր, թե´ բանավոր առաջարկել ենք նաև համապատասխան սարքեր տեղադրել իրենց սարքերի մոտ, որպեսզի փորձագետների կողմից չափվեն տատանման առկայությունը և իրականացնեն համապատասխան միջոցառումներ: Այս առաջարկները նույնպես մերժվել են:
Կենտրոնի ներկայացված փաստարկներով հիմնավորված չէ վերջինիս վնաս պատճառելու հանգամանքը:
Հայտնում ենք, որ ընկերության կողմից կնքվել է պայմանագիր, որով պետք է իրականացվի հետազոտություն և փորձագետի կողմից տրվի եզրակացություն կենտրոնի մասնաշենքում գտնվող սարքավորումների ազդեցության վերաբերյալ: Ավելին ընկերությունը կնքել է պայմանագիր, որով ապահովագրվել են շինարարական աշխատանքների հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային վնասները:
Աշխատանքները կրում են հրատապ բնույթ և ենթակա են անհապաղ կատարման, քանի որ նշված ջրատարով ոռոգվում են Կենտրոն, Էրեբունի, Նորք և այլ համայքների կանաչապատ տարածքները:
ՀՀ վարչական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ Կենտրոնը որևէ փաստարկ չի ներկայացրել կառուցապատողի կողմից իրեն վնաս պատճառելու մասին, որի արդյունքում շինարարական աշխատանքների կասեցման որոշումը դատարանի որոշմամբ վերացվել է:
Ջրատարի արդիականացման նախագծան աշխատանքները իրականացվել են մասնագիտացված ընկերության կողմից, իսկ շինարարական աշխատանքները նույնպես իրականացվում է մասնագիտացված շինարարական ընկերության կողմից:
Հայտարարում ենք, որ ընկերությունը Կենտրոնի որոշ աշխատակիցների ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունների արդյունքում կրում է զգալի ֆինանսական վնասներ և դիտարկում է վնասների փոխհատուցման հայցով կենտրոնից պահանջել կրած վնասների փոխհատուցում:
Միևնույն ժամանակ ընկերությունը ողջունում է ԿԳՄՍ-ի պատրաստակամությունը կազմակերպել հանդիպում քննարկում ստեղծված հարցերին հանգուցալուծում տալու նպատակով և պատրաստ է ներկայացնել համապատասխան առաջարկներ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ. նրանք բողոքում են, որ կենտրոնի տարածքում, որն օտարվել է ժամանակին բազմահարկ շենք են ուզում կառուցել:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01