ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, իր բրիֆինգի ժամանակ նշել է, որ պետք է վերացվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև կողմերին հորդորել է բացել հաղորդակցությունները։ Կարծում ենք` այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում` ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստվում են կենտրոնանալ դիվանագիտության վրա` օգնելու ապահովել այդ հնարավորությունը
Փրայսը նաև հայտնել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։
«Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք և ի վիճակի ենք ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպեց Մյունխենում։ Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ ջանքերին»,- նշել է Փրայսը։
Նա նաև հայտնել է, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, նկատել` դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին։
22:15
20:35
19:55
19:38
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56