«Այս ողջ ժամանակահատվածում Վեհափառ հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին բազմաթիվ առիթներով անդրադարձ է կատարել այսօրվա իրականությանը, որը մենք, ընդհանուր առմամբ գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն», «խոցված իրականություն», միևնույն ժամանակ այն մեզ համար մնում է հույսի և վերականգնումի ճանապարհի իրականություն»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի բացման խոսքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա փոխանցեց Վեհափառ հայրապետի օրհնությունը և ջերմ գնահատականքը նրանց, ովքեր կազմակերպել են միջոցառումը և գեթ մի փոքր մտահոգություն ունեն և կյանքի առաքելություն են դարձրել պայքարն Արցախի համար: «Շատ հստակ նշվել է, որ մեր գոյության, գիտակցության, ինքնության և ապրումների համար այսօր և ընդհանրապես Արցախը և ողջ հայ ժողովրդի ինքնությունը և, միևնույն ժամանակ, ինքնորոշման իրավունքն անսակարկելի են, սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ մենք ուղղակիորեն չենք կարող անցնել»,-հայտարարեց Տեր Բագրատ Գալստանյանը: Շեշտելով, որ արցախցիների ինքնորոշման իրավունքն անսակարկելի է՝ Տավուշի թեմի առաջնորդն հայտարարեց.
«Բոլորին շնորհավորում եմ այն խիզախումների համար, որ 35 տարի առաջ այս օրերին ապրում էր մեր ողջ ժողովուրդը՝ միտված լինելով Արցախի և ընդհանրապես լայն իմաստով, մեր կյանքի ազատագրությանը: Վերստին հաստում ենք, որ մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից սովորելու, վեր կանգնելու, կռելու և կերտելու մեր նոր հաղթանակները»։
Աղբյուր` Panorama.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55