Այս ամսվա սկզբին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի հետ կապված ավելի քան 600 մարդու հանդեպ հետաքննություններ են անցկացվում, շաբաթ օրը հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է The Associated Press-ը: Բոզդաղը նշել է, որ 612 կասկածյալներից 184-ը բանտարկվել են դատավարությունից առաջ: Ձերբակալվածների թվում կան շինարարական կապալառուներ եւ սեփականատերեր կամ շենքերի մենեջերներ, հայտարարել է նա Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիրի համակարգման կենտրոնից հեռուստատեսային մեկնաբանությունների ժամանակ: «Շենքերում ապացույցների հայտնաբերումը շարունակում է հիմք հանդիսանալ քրեական հետաքննության համար»,- հավելել է Բոզդաղը: Երկրաշարժերի հետեւանքները ստիպել են թուրքերին կասկածի տակ դնել 173 000 շենքերից շատերի կառուցվածքային ամբողջականությունը, որոնք փլուզվել են կամ լրջորեն վնասվել: Փորձագետները հայտարարել են, որ շատ ավերված շենքեր կառուցվել են վատորակ նյութերի եւ մեթոդների օգտագործմամբ, եւ հաճախ չեն համապատասխանել պետական չափանիշներին: Ընդդիմադիր կուսակցությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգին մեղադրում են շինարարական նորմերը չպահպանելու մեջ: Երկրաշարժի էպիկենտրոնի մոտակայքում գտնվող քաղաքի ղեկավարը ձերբակալվել է փլուզված շենքերի հետաքննության շրջանակներում, շաբաթ օրը հայտնել է Cumhuriyet-ը եւ այլ թերթեր: Օկես Քավակը, ով գլխավորում է Նուրդաղիի շրջանը Գազիանթեփ նահանգում եւ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է, ինչպես ենթադրվում է, չի ապահովել շինարարական ստուգումների անցկացումը: Թուրքիայի բնական աղետների դեմ պայքարի AFAD գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժից տուժած տարածաշրջանում տեղի է ունեցել 9470 հետցնցում: «Դա կտեւի երկար ժամանակ... Մենք սպասում ենք, որ այս հետցնցումները կշարունակվեն առնվազն երկու տարի»,- Անկարայում լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ ասել է AFAD-ի գլխավոր տնօրեն Օրհան Թատարը: Նա ասել է, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Էպիկենտրոնից մոտ 245 կմ արեւմուտք գտնվող Բոր քաղաքում, նախորդ ցնցումներից «անկախ» է համարվում:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47