«Պատկերացնենք, որ օրենքով նախատեսված պաշտոնատար անձինք այս պահանջների տակ են, օրինակ տառապում են կառավարության կողմից սահմանված հիվանդուքյունների ցանկի հիվանդություններից որևէ մեկով»,-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ:
Նա անընդունելի համարեց, որ ՀՀ վաչապետը, Նախագահը և ԱԺ նախագահը նախագծով սահմանափակում չունեն պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու և օգտագործելու հարցում, իսկ որոշ խումբ մարդիկ, օրինակ՝ պատգամավորներն ունեն:
Ընդդիմադիր պատգամավորն ընթերցեց օրենքի նախագծի համապատասխան դրույթը, որում ասվում է.
«Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե՝
-օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,…
-նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելուն»:
Մինասյանը նաև հրապարակեց որոշումով հաստատված և սահմանափակում ենթադրող հոգեկան հիվանդությունները՝ մտագարությունը, շիզոֆրենիան, մոլուցքահարությունը, ընկճվածության հոգեգարությունները, անձի ախտահար պաթոլոգիկ զարգացումը, ընկնավորությունը, հետվնասվածքային էնցելաֆոպատիան, խրոնիկ ալկոհոլիզմը, թուլամոլությունը:
«Ինչպե՞ս պետք է անձինք հավաստիանան, որ վերոնշյալ պաշտոնյաները չեն տառապում այս հիվանդությամբ, կամ նրանց նկատմամբ հարուցված է եղել քրեական վարույթ՝ առանձնապես ծանր հանցագործությունների մասով, բայց ԱԺ-ն որոշել է, որ այդ մարդը պետք է դառնա վարչապետ, նախագահ կամ ԱԺ նախագահ»,-ասաց պատգամավորը:
Նա օրինագիծը ներկայացնող ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին հարցրեց, որ եթե այլ հավասար պայմաններում մերժվում է գաղտնի տեղեկատվության տրամադրումն այդ տիպի անձանց, բայց այդ երեք պաշտոնյաներն իրականում այդ սահմանափակումների ներքո են, ապա ինչպե՞ս պետք է այն բացահայտվի և ինպե՞ս պետք է կասեցվի պետական գաղտնիքից օգտվելու կամ այն օգտագործելու իրավունքը:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նոր օրենքն այդ հարցի լուծումը չի տալիս:
Հայտարարելով, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալ, թե արդյոք իր ղեկավարությունն օրենքով նախատեսված հիշատակված պահանջներին բավարարում է, թե չէ՝ պատգամավորը հարցրեց. «Ինչպե՞ս մենք պետք է հավաստիանանք և ժողովրդին էլ հավաստիացնենք, որ չկան այս սահմանափակումները վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի նկատմամբ: Օրինակ՝ դիմեն, որ իրենց առողջապահական տեղեկանքը հրապարակվի»:
Տիգրան Հարությունյանը պատասխանեց, որ անձինք, որոնք հասնում են այդ պաշտոնին, անցնում են բազմաթիվ ֆիլտերի միջով և նրանց ընտրում է ժողովուրդը:
«Նրանք ձեր ասած սահմանափակումների տակ չեն ընկնում, որովհետև դժվար թե եղած լինեն... Նրանք ունեն փորձ, փողոցից պատահական մարդիկ չեն նշված պաշտոնների գալիս»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները դեմ են օրենքի նախագծին և հատուկ կարծիքով հանդես կգան ԱԺ նիստում՝ հիմնավորելով, որ եթե պետական գանղտնիքին հասանելության սահմանափակում կա որոշ պաշտոնատար անձանց, օրինակ՝ պատգամավորների համար, ապա ինչու այն չի տարածվում վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի վրա, մյուս կողմից էլ անորոշ է, թե ինչ ֆիլտրեր է գործում վերջիններիս համար:
Հանձնաժողովը 7 կողմ 3 դեմ ձայներով օրենքի նախագիծն ընդգրկեց ԱԺ օրակարգը, որից հետո ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32