Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը: Այդ առիթով ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են գեղանկարչի արվեստանոց` շնորհավորելու և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու արվեստագետին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր գործունեությունն ու արվեստին անմնացորդ նվիրումը, բացառիկ տաղանդն ու ինքնատիպ ձեռագիրը Ձեզ ճանաչելի և սիրելի են դարձրել ոչ միայն հայրենի գեղանկարչության ջատագովների, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանում: Ձեր կտավները զարդարում են ոչ միայն աշխարհի լավագույն ցուցասրահները, այլև Վատիկանը, ԱՄՆ-ի Սենատը, Գլենդելի քաղաքապետարանը («Հավերժություն» կտավը` նվիրված 2011 թ. սեպտեմբերի 11-ի արհավիրքի զոհերին, «Հույս» կտավը և այլն): Ձեր ներկապնակի վառ գույները և վրձնի կախարդական բծերը լավատեսություն են ներշնչում և սփոփում մարդկանց սրտերը: Պատահական չէ, որ Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի ինֆորմատացման միջազգային ակադեմիայի կողմից Ձեզ շնորհվել է ակադեմիկոսի պատվավոր կոչում, ինչը միջազգային հարթակներում Ձեր գնահատանքի ամենավառ ապացույցն է: Դուք ստեղծել եք հայրենի բնաշխարհին ու ժողովրդական տոներին նվիրված կտավներ, որոնցից որևէ մեկին նախապատվություն տալը դժվար է, եթե չասենք` անհնարին: Մեկը մեկից գերող, սրտամոտ ու հարազատ: Հարգելի՛ պարոն Շմավոնյան, մաղթում եմ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, լավատեսություն, բեղուն և երկար տարիների կյանք»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55