ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը, որտեղ քննարկվել են ՀՀ դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել հատկապես կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները: Նախարարը ներկայացրել է տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրանական փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն նաև հայկական կողմի հետ կիսելու. «Մեր բարեկամ երկրին՝ Հայաստանին, պատրաստ ենք փոխանցել մեր փորձը: Հույս ունեմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների»:
ԿԳՄՍ նախարարը տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցությունն առաջարկել է դիտարկել, մասնավորապես՝ Սյունիքի մարզում գործող հաստատությունների օրինակով։
«Մեզ շատ կհետաքրքրի համատեղ ծրագրերի հնարավորությունը Մեղրիի տարածաշրջանում, որտեղ ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Հետաքրքրված ենք ինչպես ենթակառուցվածքների զարգացման, պայմանների բարելավման, դասախոսական կազմի վերապատրաստման, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությամբ, այնպես էլ կոնկրետ մասնագիտությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել, որ այժմ արդիականացման փուլում են երկու երկրների միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերը:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները՝ համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացմամբ: Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը. «Նախորդ տարվա սեպտեմբերից տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցմանը հատկացնում ենք մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ սա հանրային դիվանագիտության ամրապնդման հարցում կարող է ունենալ կարևոր նշանակություն»:
Կողմերն ընդգծել են, որ երկու պետությունների համար առանձնահատուկ կարևորություն ունի միջբուհական համագործակցությունը: Կողմերը կարևորել են նաև երկու պետությունների բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման հարցը:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում ընդգծել է հայ-իրանական պատմական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության փաստը Իրանում հայկական եկեղեցիների, իսկ Երևանում՝ Կապույտ մզկիթի առկայությունն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01