ARM | RUS |

Անճարն է կերել բանջարը՝ բանջարանոց արցախյան բազմաբնակարանում

28.02.23 | 18:13

Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքի՝ հնարած պատճառաբանությամբ արգելափակումը Հանրապետությանը 70 օրից ավելի է թշնամու կողմից տոտալ շրջափակման մեջ է դրել։ 70 օր արցախցիները փորձում են հաղթահարել տարբեր դժվարություններ՝ սկսած սննդի հետ կապված խնդիրներ, էլեկտրաէնեգիայի, գազամատակարարման անջատումներ։ Այս դժվարություններն ավելի ակնառու են հիմնականում այն ընտանիքներում, որտեղ կան փոքրահասակ երեխաներ։ Շրջափակումը փոխել է մարդկանց կենսակերպը, մարդկանց մղում է քարից հաց քամելու մտքերին, որոնց իրականացումը մինչև դեկտեմբերի 12-ը գուցե թվար ծիծաղելի կամ անիրագործելի։ Ստեփանակերտից երեք երեխաների մայր Վիկտորյան Panorama.am-ի հետ զրույցում պատմում է, որ «մի քիչ դժվար ժամանակաշրջան է» այժմ, այնուհետև բացատրում է, թե ինչու է ասում «մի քիչ դժվար», որովհետև ամեն ինչ համակերպվելու վրա է։ «Գազամատակարարման անջատումից հետո փակվեցին դպրոցներն ու մանկապարտեզները։ 3 բալիկների հետ մնացի տանը, որոնցից մեկը նորածին է։ Ամուսինս աշխատում է։ Սկզբից, իրոք, դժվար էր, որովհետև փոքրիկը մի քիչ ավելի շատ է խնամք պահանջում։ Անընդհատ նրան պիտի ուշադրություն դարձնես։ Այնպես չէ, որ անփորձ եմ կամ չեմ կարողանում կողմնորոշվել ինքս։ Այդքանը հասկանալով՝ պետք է երեքին էլ կարողանայի ուշադրություն դարձնեի։ Փառք Աստծո, կարողացել եմ հաղթահարել այդ փուլը, չեմ էլ հիշում, թե ինչպես եմ արել, որ ինձ համար սովորական է դարձել։ Գազամատակարարման վերականգնմամբ պայմանավորված՝ Արտյոմն ընդամենը մեկ շաբաթ հաճախեց դպրոց, մինչև նորից անջատեցին։ Իսկ Արփին Նոր տարուց հետո այդպես էլ մանկապարտեզ չգնաց։ Իհարկե, երեխաներն անընդհատ բողոքում էին, թե ինչո՞ւ են այդքան շատ տանը մնում, ինչո՞ւ չեն գնում մանկապարտեզ կամ դպրոց։ Ես էլ փորձում եմ նրանց ոչ թե կտրել իրականությունից, ոչ թե չպատմել, թե ինչ է կատարվում, այլ ուղղակի չեմ բողոքում երեխաների մոտ, աշխատում եմ լավատեսորեն տրամադրվել և նրանց էլ այդպես տրամադրել, որ իրենք էլ այդ ամենի միջով չանցնեն, ինչպես ասում են՝ մանկությունը ամենալավ տարիքն է մարդու համար և պետք է լավ վայելես»,- ասում է Վիկտորյան։ Նա համոզված է, որ թշնամին փորձում է խաթարել իրենց երեխաների անհոգ մանկությունը, գուցե ինչ-որ տեղ հասել է դրան, բայց նաև համոզված է՝ իրենք պետք է այնքան ուժեղ լինեն, որ իրենց բալիկները չանցնեն այդ ամենի միջով, թեկուզ հաղթահարեն դա հավուր պատշաճի։ «Շրջափակման սկզբնական շրջանում մենք մի քիչ պահուստավորած ապրանքներ ունեինք, ամուսինս էլ սկզբի օրերին որոշակի ապրանքներ ձեռք բերեց։ Այդ դժվար շրջանը կարողացանք հաղթահարել։ Փոքրիկի համար անհրաժեշտ պարագաներն էլ ունեի, ինքն էլ սնվում է կրծքի կաթով։ Միշտ մտածում էի՝ բա որ վերջանա, ի՞նչ ենք անելու։ Մենք մի կողմ, բա երեխաները ո՞նց են սնվելու։ Պետք է լավ տրամադրվես։ Այդ լույսը մեզ համար եղան կտրոնները, որի շնորհիվ էլ կարողացանք ուտելիք ձեռք բերել»,- ասում է նա։ Արցախցիների առօրյայի կազմակերպման մեջ էլ շրջափակումը փոփոխություններ է մտցրել։ «Բալիկները շատ պահանջկոտ, շատ հետաքրքրասեր են, ամեն ինչին ուզում են տեղյակ լինել, իրենց մասնակցությունն ունենալ։ Դրա համար առավոտից երեկո իրենցով էի լինում զբաղված ՝ գրել, ջնջել, նկարել, ծեփով ինչ-որ բան պատրաստել։ Ես չէի կարող նրանց մերժել, առանց այն էլ իրենց օրակարգից զրկված էին, իրենց սովորական կյանքով չէին ապրում, դրա համար ստիպված պետք է այնպես անեի, որ այդ ամենի պակասը չզգան։ Իհարկե, լավ է, որ մանկապարտեզները բացվեցին, ես փոքրիկի հետ կարողանում եմ ավելի շատ ժամանակ կանցկացնել։ Ես Արցախի այս ծանր պայմաններում հանդգնել եմ ունենալ իմ 3-րդ բալիկին, ուրեմն ես պարտավոր եմ խնամել իմ բալիկներին՝ անկախ Արցախի գլխին ծանրացած փորձություններից։ Կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ՝ սկզբից դժվար էր, որովհետև ցուրտ էր, տանը ջերմաստիճանը իջնում էր։ Արդեն որոշել էինք փայտե վառարան դնել, բայց անջատումները դարձան մեկ ժամով, այդ ընթացքում տանը ջերմաստիճանն այդքան էլ չի իջնում։ Մի կողմից էլ միշտ մտածել եմ, որ պետք է դժվարությունների առաջ էլ կանգնենք, պետք է կարողանանք հաղթահարել, թող մի քիչ դժվարության էլ բախվենք, թող մի քիչ ցրտին էլ դիմակայենք, գուցե, Աստված մի արասցե, ավելի վատ պայմաններ են լինելու, որ դրանց էլ կարողանանք դիմակայել։ Ես մտածում եմ, որ ավելի շատ պետք է պայքարել, այդ հաղթահարելու ուժը երեխաներին փոխանցել, որպեսզի կարողանան շարունակել ապրել այստեղ։ Թողնել, գնալ բոլորն են կարողանում, դժվարություններից փախչելն ամենից հեշտ բանն է, բայց երբ կարողանում ես դժվարութունը հաղթահարել՝ քեզ համար պատիվ է»,- ասում է երեք երեխաների մայրը։ Նա պատմում է նաև, թե ինչպես իրենց պատշգամբում բանջարանոց սարքեցին ու արդեն իրենց ձեռքով մշակած կանաչին են օգտագործում. «Շրջափակման սկզբնական շրջանում սննդի հետ կապված շատ բաների մասին էինք մտածում։ Ամուսինս՝ Արմենը, արմատներով Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղից է, ում պապիկը լավ գյուղատնտես էր։ Արմենն էլ պապիկի նման շատ է սիրում հողը ու գյուղատնտեսությունը։ Արցախում ապրելով՝ չունենալ սեփական հողատարածք, որ գոնե դու քեզ համար մի փոքրիկ բանջարանոց ունենաս, ուղղակի անթույլատրելի է, մենք դա մի փոքր ուշ հասկացանք, որին նպաստեց նաև շրջափակումը։ Այդ ժամանակ առաջացավ միտք, որ գոնե մի փոքրիկ բանջարանոց սարքենք, մեր սիրելի կանաչիները ցանենք։ Սկզբից ամուսնուս ասածին կատակով վերաբերվեցի, ինձ չէր թվում, որ ամուսինս լուրջ է տրամադրված, մինչև մի ոչ աշխատանքային օր այս ամենը իրագործեց»։ Նա նշում է, որ հիմնականում ցանել են սոխ, ռեհան, գինձ, կոտեմ և այլ տեսականի։ Ամենից ուրախալի պահը նրանց համար այն է, որ այդ փոքրիկ կանաչիներից արդեն քաղում են և ճաշերի մեջ օգտագործում։ Վիկտորյան կես կատակ կես լուրջ ասում է՝ ով տեսնում է իրենց այդ փոքրիկ ձեռքբերումը, ասում է՝ բա ինչ դաշուշենցի, որ կանաչի չունենա (Արցախում դաշուշենցիք համարվում են շատ կանաչի ուտող)։ «Արցախում ապրելն այդքան էլ հերոսություն չէ։ Արցախում ապրելով Արցախն ես հերոսացնում, ոչ թե դու ես հերոսանում։ Յուրաքանչյուր արցախցի Արցախն է ներկայացնում։ Հեռվից հայրենիքը սիրել ես չեմ ընդունում։ Հանգամանքների բերումով մարդ կարող է հայտնվել մի ուրիշ կետում, բայց երբ վտանգի պահին քո կաշին փրկելու համար լքես հայրենիքը, դա արդեն աբսուրդ է։ Դեռ մանկուց Արցախն ինձ համար հերոսական երկիր է եղել։ Եթե թողնեմ Արցախը և գնամ, ես կհամարեմ Արցախը դավաճանած։ Իհարկե, մտածում եմ իմ երեխաների անվտանգության մասին, բայց դա նույնն է, եթե քո ծնողը հիվանդ է, թողնես, գնաս, ու հուսաս միայն Աստծո հրաշքին։ Արցախն ապրում է արցախցիներով»,- ասում է Վիկտորյան։ Արցախցիները չեն ուզում պարտվել շրջափակման կենցաղին, չեն ուզում, որ «թուրքը ուրախանա»։ Բայց դա չի նշանակում, որ այս հարցազրույցը կարդալուց հետո Հայաստանում ապրողները պիտի հանգստանան, թե՝ դե ապրում են, էլի... Պատրաստեց՝ Տաթև Մանուկյանը


Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման հարցը

Վաղը դատարանը կքննի Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի երկարաձգման...

14:03

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44