«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը գրում է․
«ԱԺ-ում ելույթով եմ հանդես եկել մի խնդրի մասին է, որն այսօր չլուծելու, կանխարգելիչ աշխատանքներ չիրականացնելու պարագայում, վաղն այն դառնալու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, և սա չափազանցություն չէ: Խոսքը թմրանյութերի շրջանառության ծավալների աճի եւ այդ շրջանառության ձեւի փոփոխության մասին է։ Վիճակագրությունը, ամենամեղմ ձևակերպման դեպքում, խիստ մտահոգիչ է․ դինամիկ աճը տերեցտարի հստակ է:
Այսպես. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ ուշադրություն 2266 դեպք, նախորդ տարվա 1544-ի դիմաց գրանցվել է աճ 47 տոկոս։ Եւ սրանք միայն արձանագրված պաշտոնական թվերն են:
Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի, իսկ մեծամասամբ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչեւ կանգառներ։ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների տարածվածության խնդրի ծավալները պատկերացնելու համար նշեմ, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022թ․-ի տարեսկզբին ստեղծվել է առանձին բաժին:
Միայն այս բաժնի կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառաքով զբաղվող 435 տելեգրամյան, այսպես կոչված շոփ, 35 ալիք, նաեւ 100-ից ավել այսպես կոչված չաթեր, ուր քննարկումներ են ծավալվում այս կամ այն տելեգրամյան ալիքի մատուցած ծառայությունների որակի, կամ այդ որակի բացակայության մասին: Շեշտում եմ՝ սրանք դեռ պաշտոնական տվյալներն են:
Թմրամիջոցների մաքսանենգության մասով էլ նորամուծություններ կան․ օրինակ 2022թ․-ին դեպքերի 76 տոկոսը կատարվել է փոստային առաքանիների միջոցով: Թմրանյութի համար գումարն էլ մեծամասամբ փոխանցվում է էլեկտրոնային դրամապանակներին, տարածված են բիթքոյնով վճարումները:
Համացանցով հիմնական վաճառվող թմրանյութերը դրանք սինթետիկ թմրանյութերն են, ամենատարածվածը՝ մետամֆետամինը: Հենց այս չարիքն է երիտասարդների շրջանում ամենաշատ իրացվողը, կամ իրացվողներից մեկը: Մասնագետների, հոգեբանների հետ զրույցները ցույց են տալիս, որ իրազեկման լրջագույն բացեր ունենք այստեղ. թմրանյութ օգտագործող երիտասարդների զգալի հատվածը համոզված է եղել, որ օրինակ մեթամֆետամինը կախվածություն չի առաջացնում:
Դա այդպես չէ, սիրելի երիտասարդներ, այդ սինթետիկ թմրամիջոցը հանդիսանում է կախվածության բարձր աստիճանի հոգեխթանիչ, դրա երկար օգտագործումը վնասում է գլխուղեղը եւ այլ ծանր հետեւանքներ է առաջացնում ձեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը:
Ցավով պետք է արձանագրեմ, որ թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց թիվը, անչափահասների թիվը:
Սա այն ինֆորմացիայի քիչ մասն է, որ այստեղ հասցրեցի ներկայացնել, ակնհայտ է՝ իրազեկման լրջագույն աշխատանքներին զուգահեռ, պետք են կանխարգելիչ հստակ աշխատանքներ, պետք է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն: Սա լրջագույն սպառնալիք է պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով, հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների հովանավորչության ներքո»:
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
16:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02