Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքները հղեց դեսպանին։ Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս ԱՄՆ դեսպանի, իր շնորհակալությունը հայտնեց Միացյալ Նահանգների իշխանություններին մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծեց գերության մեջ հայտնված հայորդիների ազատ արձակման կարևորությունը։ Զրուցակիցները քննարկեցին նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։ Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը Նորին Սրբությանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47