Իրանի Արաս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին հայտարարել է, որ Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի, գրում է ParsToday-ը։ Նա ասել է. «Իրանի հյուսիս-արևմուտքում գոյություն ունեցող երկաթուղային գիծը Իրանի և Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի միակ հաղորդակցման ուղին է: Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի՝ կառուցողական դիվանագիտության միջոցով, որպեսզի դյուրացվի հաղորդակցությունը Կովկասի երկրների, Ռուսաստանի և Եվրոպայի միջև»: Երեքշաբթի օրը, Վրաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Արաս ազատ գոտու ձեռքբերումներն արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, Մաջիդ Քիանին հավելել է, որ հայկական շուկան ունի Արաս ազատ առևտրի գոտում արտադրված ապրանքներն ընդունելու կարողություն: Նա հավելել է. «Այդ արտադրանքի մեծ մասը գնի և որակի առումով մրցունակ է արտասահմանյան համանման ապրանքների հետ, և ցուցահանդեսային հարթակների և հաղորդակցման ուղիների միջոցով, հնարավոր կլինի ԵԱՏՄ շուկայում ավելացնել տարածաշրջանային արտադրանքի ծավալը»: Նշելով, որ փոքր նավթավերամշակման գործարանների զարգացումն անհրաժեշտ է հումք մատակարարելու համար, Քիանին հավելել է. «Համաշխարհային շուկան ունի նավթավերամշակման ոլորտի արտադրանքի կարիքը, իսկ Արաս ազատ գոտին ունի դրանք արտադրելու համապատասխան կարողություններ»: Քիանին ասել է, որ Արաս ազատ գոտու ռազմավարություններից մեկը Ջուլֆայի երկաթուղային հզորությունների վերականգնումն է. «Պատկան մարմինների հետ հանդիպումներում ես ներկայացրել եմ հարցի կարևորությունը և դրա իրագործումը պահանջում է տարբեր կառույցների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության պատասխանատուների վճռականությունը»։
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03