Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն: Ըստ այդմ՝ առաջին փուլի համար հայտագրվել է 6856 դիմորդ, որից 1 քննություն հանձնելու համար հայտագրվել է 2636, իսկ 2 քննություն՝ 4220 դիմորդ: Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։ Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 2949 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 2884-ը: Միջին միավորը եղել է 10.46: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 2018 դիմորդ, քննությանը մասնակցել է 1968-ը: Միջին միավորը եղել է 10.84: «Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 887 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 886-ը: Միջին միավորը եղել է 13.11: «Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 738 դիմորդ, քննությանը մասնակցել է 718-ը: Միջին միավորը եղել է 10.06: «Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 581 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 557 դիմորդ: Միջին միավորը եղել է 13.99: «Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 558 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 543-ը: Միջին միավորը եղել է 11.06: «Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 14.06: «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 130 դիմորդ, քննությանը մասնակցել է 129-ը: Միջին միավորը եղել է 9.72: «Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 3138 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 3080-ը: Միջին միավորը եղել է 12.87: «Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 27 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 26-ը: Միջին միավորը եղել է 12.13: «Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 16 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 16-ը: Միջին միավորը եղել է 14.89: «Իտալերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 19.25: «Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն: Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
10:22
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03