ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում կայացած վերջին հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերում շատ ավելի խելամիտ է գործել, քան իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Քլինթոնը Պուտինին չի սիրում, քանի որ Պուտինը բոլոր հարցերում վերջինիս «մատի վրա է խաղացրել»: Պուտինը բոլոր հարցերում՝ լինի Սիրիան, հրթիռները կամ մեկ այլ բան, նույն կերպ է վարվել նաև Օբամայի հետ»,- մեջբերում է tass.ru-ն ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող Թրամփի խոսքերը:
Հանրապետականը որպես օրինակ է բերել Մերձավոր Արևելքը՝ նշելով, որ իրենք՝ ամերիկացիները, 6 տրլն են ծախսել, սակայն ռուսներին է հաջողվել իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը:
Միևնույն ժամանակ, էքսցենտրիկ հանրապետականը հերքել է Ռուսաստանի իշխանությունների հետ կապի մեջ լինելու խոսակցությունները՝ ասելով, որ երբևիցե չի հանդիպել Պուտինին ու չի ճանաչում նրան:
«Նա իմ ընկերը չէ, բայց եթե ԱՄՆ-ն «լեզու գտներ» Ռուսաստանի հետ, վատ չէր լինի»,- եզրափակել է Թրամփը:
Մինչդեռ korrespondent.net-ը հավելում է, որ Քլինթոնն այս ամենին ի պատասխան ասել է, որ Թրամփն այսպես է խոսում, քանի որ անմիջական օգնություն է ստանում Պուտինից:
«Դա ակնհայտ է, Պուտինը ուզում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում խամաճիկի պես օգտագործել քեզ»,-ասել է դեմոկրատների թեկնածուն:
CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել նախագահական վերջին հեռուստաբանավեճում:
Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը:
Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:
Հայտնի է նաև, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55