Փետրվարին եվրոյի գոտում գների աճը կազմել է 8,5 տոկոս, նախորդ ամսվա համեմատ ինֆլյացիան դանդաղել է 0,1 տոկոսային կետով։ Այս մասին են վկայում Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության նախնական տվյալները։
Աճի գլխավոր շարժիչ ուժ է շարունակում մնալ սննդամթերքի, ալկոհոլի, ծխախոտի գների բարձրացումը (+15 տոկոս՝ հունվարի 14,1 տոկոսի դիմաց)։ Ինֆլյացիայի վրա ազդում են նաեւ էներգակիրների գները, թեեւ փետրվարին դրանց աճը բավականին դանդաղել է՝ 18,9-ից մինչեւ 13,7 տոկոս։ Ընդ որում, նախորդ ամիս, ընդհակառակը, արագացել է արդյունաբերական ապրանքների (6,8 տոկոս՝ 6,7 տոկոսի դիմաց) եւ ծառայությունների (4,8 տոկոս՝ 4,4 տոկոսի դիմաց) ինքնարժեքի աճը։
Գործակալությունն ամենացածր գնաճը ակնկալում է Լյուքսեմբուրգում (4,8 տոկոս), Բելգիայում (5,5 տոկոս) եւ Իսպանիայում (6,1 տոկոս): Գների աճն ամենաշատը կարագանա Լատվիայում (20,1 տոկոս), Էստոնիայում (17,8 տոկոս) եւ Լիտվայում (17,2 տոկոս):
Չնայած ինֆլյացիայի ակնհայտ դանդաղեցմանը, ներկայացված ցուցանիշները անհանգստացնում են տնտեսագետներին. վերլուծաբաններն ավելի մեծ նվազում էին սպասում՝ 8,3 տոկոսի սահմանում, գրում է Bloomberg-ը։
Այս իրավիճակը հաստատում է փորձագետների այն ենթադրությունը, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է շարունակել բարձրացնել հիմնական տոկոսադրույքը նույնիսկ մարտին նախատեսված 0,5 տոկոսային կետով աճից հետո։
Bloomberg-ի Եվրոպայի հարցերով գլխավոր տնտեսագետ Ջեյմի Ռաշը կարծում է, որ կարգավորիչը կշարունակի խստացնել գումարավարկային քաղաքականությունը մինչեւ հունիս։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47