Մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի մասսայականացման կարևորության մասին խոսում են բոլորը: Դա իրոք մեծ կարևորություն ունեցող խնդիր է և ռազմավարական ու կենսական նշանակություն ունեցող հարց: Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ պատերազմն ամեն պահ կարող է «մեր դուռը թակել» և մենք ունենալով դեմոգրաֆիական և արտագաղթի նման լրջագույն խնդիրներ, գոնե պետք է անենք այնպես, որ ովքեր ապրում են այս երկրում, լինեն առողջ, պատրաստաված նույնն է թե «որակյալ» և երկիրը պաշտպանելու գործում լինեն պիտանի: Վերոնշյալ գործառույթի համար պատասխանատու գերատեսչության` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ջանքերն այս ուղղությամբ ահռելի են և հնարավորինի սահմաններում արվում է ամեն ինչ: Սակայն սա միայն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խնդիրը չէ: Ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի մասսայականացման ուղղությամբ ակտիվորեն պետք է աշխատեն բոլորը` երկրում գործող բոլոր պետական և ոչ պետական ինստիտուտներն ու մարմինները, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում, իր չափով նպաստելով այդ գործընթացին:
Գաղտնիք չէ նաև այն, որ մեր երկրում ամենազարգացած համակարգերից մեկը դա բանկային համակարգն է: Եվ այս համակարգում գործող ոչ մի «խաղացող» իրավունք չունի իրեն զերծ պահելու այս գործընթացին մասնակցելու պարտականությունից: Ես փորձեցի գտնել Հայաստանում գործող որևէ բանկ, որն օրինակ կառաջարկի որոշակի վարկատեսակ` ուղղված առողջ ապրելակերպի զարգացմանը, մարզագույք ձեռք բերելուն, որ ֆիզիկական կուլտուրայով կամ առողջ ապրելակերպով զբաղվելը մարդկանց համար դառնա ավելի մատչելի և հասանելի: Հիմա կասեք, թե «Էս նեղ իրավիճակում, միայն դա էր պակաս», իսկ ես կպատասխանեմ, որ այո, իսկ ի՞նչպես է ստացվում, որ բանկերն, օրինակ ավտոմեքենա գնելու համար տրամադրում են վարկեր, բայց վերոգրյալի համար չեն տրամադրելու: Այստեղ խնդիրն ուղղակի հարցի կարևորության ընկալման մեջ է: Այս պարագայում ի՞նչ է ստացվում, որ մեզ համար նոր ավտոմեքենան ավելի կարևոր է քան առողջ մա՞րդը: Կարծում եմ` նման վարկատեսակների ներդրումն այն ամենանվազագույն քայլն է, որ բանկերը կարող են անել այս գործընթացին նպաստելու համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34