Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը: Ընդգծվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01