Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին Հայաստանում հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա: Նման վիճակագրություն է հրապարակել ԱՆ-ն լսողության պահպանման համաշխարհային օրվա կապակցությամբ։
Նախարարությունից նշում են, որ պետությունը փոխհատուցել է 1-4.5 տարեկան 19 երեխայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը:
Առողջապահության նախարարությունը շարունակում է արդիականացնել լսողության նորածնային սքրինինգի, լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման աշխատանքները: Նպատակը լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերումն է, բուժման կազմակերպումն ու հաբիլիտացիոն միջոցառումները` նպաստելով երեխայի մտավոր, խոսքի զարգացմանը և միջավայրին ինտեգրմանը:
Այս տարվա կարգախոսն է` «Ականջի և լսողության խնամք բոլորի համար. դարձնենք այն իրականություն», որն ընդգծում է առողջության պահպանման ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների` ականջի և լսողության առողջությանն ու խնամքին ուղղված միջոցառումների կարևորությունը:
Համաձայն ԱՀԿ փորձագետների` աշխարհում 466 միլիոն մարդ տառապում է հաշմանդամության հանգեցնող լսողության կորստով, որից 36 միլիոնը երեխաներ են, իսկ 2050 թվականին այդ թիվը կարող է հասնել 900 միլիոնի։
Երեխաների մոտ լսողական սարքերի կիրառումը և կոխլեար իմպլանտացիայի վաղ կատարումը ապահովում են լսողության, խոսքի և հաղորդակցության զարգացում, կյանքի որակի բարելավում, ինչը հանգեցնում է ավելի լավ ուսումնառության արդյունքների:
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
12:47
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02