«Սամխարաձեի մոտ երկրորդ կուրսում եմ անցել «Եվրոպագիտություն»: Այս տարի ևս ընտրել էի «ԵՄ արտաքին քաղաքականություն առարկան», բայց հրաժարվեցի, չնայած նրա հանդեպ իմ անձնական հարգանքին: Կարծում եմ, որ այն ինչ նա է անում ուղղակիորեն հակասում է Վրաստանի եվրատլանտյան կառույցներին միանալու գործընթացներին, հատկապես կարգավիճակ ստանալու գործընթացից առաջ: Վստահ եմ, որ երիտասարդների ձայնը շատ կարևոր է հատկապես այս և այլ քաղաքական հարցերում»,-ասել է ուսանող Մախարաձեն:
Վերջինս նշում է, որ Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսությունները և նրա այսօրվա քայլերը բացարձակապես չեն համապատասխանում իրար: «Այս կանոնի ընդունումը մեր երկրի համար կնշանակի միջազգային իմիջի վատացում, արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների վատթարացում, դեմոկրատական ինդեքսի ցածրացում և հիբրիդային դեմոկրատական ռեժիմից լրիվությամբ ավտոկրատական ռեժիմի վերափոխում: Այն երիտասարդները, ովքեր ասում են, որ քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում, ապա կասեմ հետևյալը՝ այս պահին քաղաքականությունն այն ոլորտն է, որն ազդում է բացառապես բոլորիս կյանքի վրա», – ասել է Իոանե Մախարաձեն: Իր համակուրսեցու հետ համակարծիք է նաև Ռիփսիմե Փանչոյանը, ով նույնպես միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողուհի է: Նա նույնպես հրաժարվել է «ԵՄ արտաքին քաղաքականություն» առարկայից: Համարում է, որ այս քայլով Նիկոլոզ Սամխարաձեն ցույց է տալիս, որ ինչի մասին խոսել և սովորեցրել է դասախոսությունների ժամանակ ամբողջությամբ կեղծ է եղել, և ամբողջությամբ հակասում է այսօրվա արած քայլերին: «Օրինագիծը, որին կողմ է նաև մեր դասախոսը սահմանափակում է ազատ խոսքի իրավունքը: Իմ կարծիքով նա խելացի ու պրոֆեսիոնալ դասախոս է, իր գործի գիտակը, բայց պարզվում է, որ նա դասախոսությունների ժամանակ իր իրական կարծիքը չի արտահայտել, երբ քննարկել ենք ազատ մեդիայի, ազատ խոսքի և եվրոինտեգրման պրոցեսների մասին», – ասել է Ռիփսիմեն: Որպես միջազգային հարաբերություններ բաժնի ուսանող Ռիփսիմեն այս օրինագիծը երկրի համար ինքնասպանություն է համարում: Եվ այսքան տարվա քայլերը գոնե կարգավիճակ ստանալու համար՝ «ջուրը կընկնեն»:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44