ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել եմ Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճիռը կապված Լաչինի միջանցքի հետ։
Ներկայացրել եմ իրավիճակը Հայաստանի շուրջ նշելով, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։
Գանայի Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահը կարևորել է միջազգային հարթակներում հարցի քննարկումը նշելով, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետևողականություն կդրսեւորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։
Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել է կիբերանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաև Հայ-Գանայի գործարար կապերի շփումների խթանումն ու խորացումը», - գրել է նա։
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44