Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Ռաիսինա երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Խաղաղությունը մաս առ մաս. նոր ուղիներ գործուն ՄԱԿ-ի համար» պանելային քննարկմանը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները, ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմանիության շրջանակներում միջազգային կառույցների ու առանձին պետությունների, այդ թվում՝ փոքր ու զարգացող երկրների ներգրավվածության ու դերի շուրջ:
Ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։
Իր խոսքում նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանն անկախությունից և ՄԱԿ-ին անդամակցության պահից ի վեր մշտապես հանդիսացել է արդյունավետ բազմակողմանիության ջատագովը։ 2020թ․ և հաջորդիվ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանը զգացել է դրանց պատշաճ արձագանքելու հարցում միջազգային համակարգի թերացումների բացասական ազդեցությունն ու հետևանքները։
Նա հավելել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ։
Նախարարի տեղակալը նշել է, որ բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք: Այս համատեքստում ներկաների ուշադրությանն է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարանի՝ որպես միջազգային արդարադատության ու միջազգային նորմերի պաշտպանության իրավական մեխանիզմի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
Ընդգծվել է նաև վերոնշյալ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55