Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին շաբաթ օրը հայտարարել է, որ Թեհրանում կառուցողական հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է AFP-ն։ «Կառուցողական բանավեճ վարելով... եւ լավ համաձայնագրեր կնքելով, ես համոզված եմ, որ մենք կընթանանք կարեւոր համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով»,- ասել է Գրոսին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Գրոսին Թեհրան է ժամանել ուրբաթ, որպեսզի բանակցի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանակցությունների օրակարգում միջուկային տեխնիկական հարցեր են։ Իր երկօրյա այցի ընթացքում միջազգային գերատեսչության ղեկավարը պետք է բանակցի նաեւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Սա Գրոսիի չորրորդ այցն է Իրան 2019թ. դեկտեմբերին ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, եւ այցը նախորդել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի երկուշաբթի օրվա նիստին։ Իրանը եւ ԱԷՄԳ-ն տարակարծիք են մի շարք հարցերում, որոնք վերաբերում են երկրի միջուկային գործունեությանը։ Եռամսյակային կոնֆիդենցիալ հաշվետվությունում ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ մարմինը տեղեկացրել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտ հունվարի 22-ին կատարված տեսչական այցի ժամանակ հայտնաբերվել են ուրանի մասնիկներ, որոնք հարստացված են եղել 83,7 տոկոսով։ Էսլամին հերքել է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունում «որեւէ շեղում» չի եղել։ Գրոսիի այցը կարող է օգնել դուրս գալ 2015թ. միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին բանակցությունների փակուղուց։
12:06
11:55
11:44
11:18
11:03
10:43
10:19
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
18:24
18:07
17:47
17:27
17:04
16:48
16:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02