Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում թափառող կենդանիների, մասնավորապես շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր:
Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ այս մասով Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է ավելի քան 50, այդ թվում ինչպես խոշոր, այնպես էլ բնակչության քանակով ու տարածքով Երևանին նման քաղաքների, նաև տարբեր կազմակերպությունների կողմից թափառող կենդանիների խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային փորձը: Կիրառվող մոտեցումների հիման վրա կազմվել է նաև հաջորդ տարվա ծրագրի փաթեթը, որը ևս ներկայացվել է հանդիպման մասնակիցներին:
«Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ լսելու ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս առումով պետք է ընդգծեմ, որ գնումների գործընթացն այսօր արդեն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն է ընձեռում, որ մրցույթին մասնակցեն նաև միջազգային կազմակերպություններ: Այս հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը՝ գործընթացում միջազգային փորձի ներդրման և ավելի տեսանելի արդյունքներ ունենալու համար, ինչը հնարավորություն կտա լուծելու մեր քաղաքի համար արդիական ու մեր համաքաղաքացիներին անհանգստացնող այս խնդիրը», - ընդգծել է Դավիթ Օհանյանը:
ՀԿ-ների ներկայացուցիչները, արձանագրելով վերջին երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև համատեղ կատարված աշխատանքների դրական տեղաշարժը, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Առաջնահերթ է դիտարկվել, մասնավորապես, կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորման հարցը: Թափառող շների խնդրի մասով էլ առաջարկվել է Երևանի քաղաքապետի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա տանել համագործակցության՝ արդեն կոնկրետ առաջարկներով համատեղ աշխատանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թափառող շների ստերջացման ու վնասազերծման վերաբերյալ հարցեր:
Կարևորելով համալիր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու միջազգային փորձի տեղայնացումը՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում քննարկել միջազգային կառույցների ներգրավման հնարավորությունները և համատեղ մշակել աշխատանքների իրագործման ծրագիր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44