Բացահայտվել է մարտի 4-ին Երևան քաղաքի կենտրոնում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 2023թ․մարտի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հարղոդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանում են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին, և դանակահարված տղամարդը գետնին ընկած արյունահոսում է։ Ավելի ուշ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նշված հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ` մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքերով: Մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում Քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է դանակահարված անձի ինքնությունը, վերջինս ճանաչվել է տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։ Հիվանդանոցում առգրավվել են դեպքի պահին նրա հագին եղած արնանման հետքերով հագուստները։ Հոսթելի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր։ Հարցաքննվել են մի շարք ականատես անձինք: Մարտի 5-ին՝ ժամը 01:40-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի հասցեներից, մեկից սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել և քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 21-ամյա տղամարդ։ Վերջինիս մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը։ Անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու հատվածում 21-ամյա քաղաքացին իր մոտ առկա դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի շրջանին, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, վազել դեպի Երևան քաղաքի Խանջյան 33 հասցեում գտնվող «Կոկտեյլ» հոսթելը, իսկ 21-ամյա քաղաքացին հետապնդել է, նշված վայրում նույն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել տուժողին և դիմել փախուստի։ Նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է տուժողի կողմից մյուսի հացեին հնչեցված հայհոյանքը, ինչի պատճառով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։ Մարտի 5-ին՝ ժամը 02։45-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնել են, որ տուժողը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօօրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01