Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող Լիբերալ բարեփոխումների կուսակցությունը՝ վարչապետ Կայա Կալլասի գլխավորությամբ։ Քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի մշակումից հետո այն հավաքում է ընտրողների ձայների ավելի քան 31 տոկոսը՝ մեծ առավելությամբ առաջ անցնելով մրցակիցներից, վկայում են հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալները: Բարեփոխումների կուսակցությունը, որը հանդես է գալիս երկրի անվտանգության ամրապնդման, Կրեմլի նկատմամբ կոշտ քաղաքականության եւ Ուկրաինային համապարփակ աջակցության օգտին, կարող է 37 պատգամավորական մանդատ ակնկալել, ինչը 3-ով ավելի է, քան 2019 թվականի նախորդ ընտրություններում: Երկրորդ տեղը զբաղեցնում է Էստոնիայի աջ պոպուլիստական պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (EKRE) կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 16 տոկոսը, ինչը նրան 17 տեղ է տալիս խորհրդարանում: Երրորդ տեղում կենտրոնամետ կուսակցությունն է, որը հավաքում է ձայների ավելի քան 15 տոկոսը եւ ստանում 16 մանդատ։ Խորհրդարան է անցնում եւս երեք կուսակցություն ՝ երիտասարդ լիբերալ Eesti 200 կուսակցությունը, պահպանողական Isamaa-ն (Հայրենիք) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսանոց շեմը։ Նախնական տվյալներով՝ Էստոնիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,7 տոկոս, մոտավորապես ինչպես 2019 թվականի ընտրություններին: Ընդհանուր առմամբ քվեարկել է մոտ 615 հազար ընտրող, որոնցից ավելի քան 301 հազար մարդ օգտվել է թղթային քվեաթերթիկներից, իսկ ավելի քան 313 հազար մարդ՝ ինտերնետային քվեարկությունից: 101 պատգամավորական մանդատի համար պայքարին մասնակցել են 968 թեկնածուներ 9 քաղաքական կուսակցություններից, ինչպես նաեւ 10 անկախ թեկնածուներ։ Իշխանության մնալու համար Բարեփոխումների կուսակցությունը պետք է նորից կոալիցիա կազմի մեկ կամ մի քանի այլ կուսակցությունների հետ։ Ընդ որում, Կալլասը բացառել է EKRE-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով։ EKRE կուսակցության առաջնորդ Մարտին Հելմեն հետեւողականորեն դեմ է Ուկրաինային զենքի մատակարարմանը։ Վերջերս նա մեղադրել է պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Մարտին Հերեմին այն բանում, որ Էստոնիան քայքայել է սեփական պաշտպանունակությունը՝ Կիեւին փոխանցելով իր զենքն ու զինամթերքը։
21:07
20:15
19:53
19:29
16:13
15:53
15:39
15:24
15:14
14:59
14:57
14:45
14:21
14:07
13:49
13:42
13:34
13:15
13:07
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37