ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2023 թվականի մարտի 20-ը՝ ժամը 15:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։ Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի ներկայացրած հաստատության զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
1) պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, 2) մասնակիցը և նրա աշխատակազմը պետք է պաշտպանված լինի ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել փորձագիտական եզրակացությունների և գնահատականների վրա, 3) մասնակիցը պետք է ունենա տարածքներ (սեփական, անհատույց օգտագործմամբ կամ վարձակալությամբ), սարքավորումներ և գրասենյակային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննություն իրականացնելու, եզրակացություններ տալու և գնահատման չափանիշներին համապատասխան իրականացված գնահատման վերաբերյալ հիմնավորումներ կազմելու համար, 4) փորձաքննության ընթացքում ձեռք բերված ցանկացած տվյալ և տեղեկատվություն մասնակցի կողմից համարվում է գաղտնի՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, 5) մասնակիցը պետք է գրանցի և պահպանի փաստաթղթեր, որոնք հավաստում են փորձաքննության իրավասությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև կատարի փորձագետների կատարած բոլոր աշխատանքների հաշվառում, 6) մասնակիցը պետք է ունենա հանրակրթության ոլորտում ծրագրերի ռազմավարական գնահատման իրականացման, կրթության կազմակերպման ուսումնական գործընթացի կառավարման և ղեկավարման, կազմակերպաիրավական, ֆինանսատնտեսական ոլորտների մասնագետներ, որոնք համապատասխանում են փորձագետների համար սահմանված պահանջներին: Փորձաքննությունը իրականացնող կազմակերպության մասնագետը պետք է իմանա համապատասխան նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր տնօրենի պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները: Հավակնորդի զարգացման ծրագիրը փորձաքննության է ներկայացվում անանուն՝ նշելով միայն ուսումնական հաստատության անվանումը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01