«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան շատ փորձանք են բերում Հայաստանին ու Արցախին օրվա իշխանությունները, այնքան վստահ են դառնում, որ վայելում են հանրության աջակցությունը: Մեկ անգամ չէ, որ բարձր պաշտոն զբաղեցնող քպականները համոզված հայտարարել են, թե ցանկացած ընտրությունների դեպքում իրենք հաղթելու են: Դե, հանուն արդարության, պետք է նշել, որ նախորդ երեք ընտրություններում (երկու անգամ՝ խորհրդարանական և մեկ անգամ՝ Երևանի ավագանու) այդպես էլ եղել է:
Բայց... Բանն այն է, որ քպականները նման վստահությամբ հաղթել են, երբ արդեն իշխանություն են ունեցել: Եթե 2018 թվականի երկու ընտրություններն անցան հանրային էյֆորիայի ֆոնին, ապա 2021 թվականի ընտրությունների պարագայում ոչ մեկ անգամ նշվել է, որ նույնիսկ «նախկինների» օրոք այդ կարգի վարչական ռեսուրս չի կիրառվել:
«Ոչիշխանական» վերջին ընտրությունները, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, եղել են 2017 թվականին՝ ի դեմս «Ելք» դաշինքի: Այդ ընտրություններում, որի լեգիտիմությունը որևէ մեկը չի վիճարկել, այս քաղաքական ուժը ստացել էր ընդամենը 122 հազար քվե, ընդ որում՝ ՀՀԿ-ի առավել շատ քվե ստացած երեք պատգամավորները ավելի շատ ձայն էին ստացել ամբողջ «Ելք» դաշինքից:
Այն ժամանակ «Ելք»-ից ամենաշատ քվե ստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ 11763: Երկրորդը Մանե Թանդիլյանն էր՝ 5110 ձայն: Երրորդ տեղում ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մոտ 3999 քվեով: Մյուսները շատ ավելի քիչ ձայն էին ստացել: Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանը ընդամենը 940 ձայն էր ստացել, Ռուբեն Ռուբինյանը՝ 769, իսկ Տիգրան Ավինյանը՝ 374: Պատահական չէ, որ շատ փորձագետներ վստահ են, թե որ օրը ՔՊ-ն իշխանության չեղավ, ու ընտրություններ անցկացվեցին, այսօրվա իշխանավորները նույնիսկ 2017 թվականի քվեները չեն ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:38
21:01
18:59
18:27
17:04
16:44
16:18
16:02
14:36
13:33
11:15
10:39
10:15
10:02
19:15
18:33
18:03
17:31
17:02
13:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03