ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և անհրաժեշտ պայմանների ապահովում։
Երկու ղեկավարների լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով, և աշխատանքներն իրականացվում են համագործակցային մեխանիզմով:
Հաշվի առնելով համակարգողի գործառույթների և պատասխանատվության շրջանակը՝ կարևորվում է նաև վերջինիս նշանակումը մրցութային կարգով՝ հստակ պահանջների առկայության պարագայում:
Նշանակման ընթացակարգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից սկսած՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հայտարարում է համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ:
Լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և իրականացնում է համակարգողի պաշտոնի թափուր տեղի նշանակում:
Լիազորված մարմինը հաստատության համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մասին հայտարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման www.azdarar.am, ԿԳՄՍ նախարարության, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ վերջիններիս կայքերում:
Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Մասնակցության հայտերի բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:
Համապատասխան ստորաբաժանումը հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդի փաստաթղթերը ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին:
Վերջինս հավակնորդների փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք, որոնց հիման վրա հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:
Մասնակիցներից որևէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում թափուր տեղի համալրման համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01