Փարիզի Աստվածամոր տաճարը հիմնանորոգումից հետո կվերաբացվի 2024 թվականի դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ Ֆրանսիայի իշխանություններին հղումով։ Կառավարությունից ասել են, որ 2019 թվականին հրդեհից տուժած տաճարի վերականգնման աշխատանքները արագ են ընթանում, ինչը թույլ է տալիս հուսալ, որ հաջորդ տարի բոլորը կկարողանան կրկին այցելել տեսարժան այդ վայր: Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55