Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի գործով դատավճիռ է կայացրել: NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը նրան ազատազրկման է դատապարտել 6 ամիս ժամկետով, սակայն պայմանականորեն պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 1 ամիս ժամկետով: Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» « օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
12:47
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02