Մեր կյանքը բաժանվել է մինչև 2020թ․-ը և 2020թ․-ից այս կողմ։ Այն իրողությունը,որն ունեինք մինչև 2020թ․-ը այլևս որևէ մեկի համար նույնը չէ , փոխվել է արմատապես»,- «Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական գորխիչ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ 2020թ․-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո,որևէ մեկը չէր կարող ձեռքերը ծալած նստել։
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո բոլորիս համար հասկանալի էր, որ սա հայրենիքը կորցնելու գործընթացի վերջը չէր և շատ ու շատ վտանգավոր իրադարձություններ կան առջևում։ Ինձ համար քաղաքականությունը վերաարժեվորելու, սեփական սխալները վերլուծելու մասով նման մի էտապ տեղի ունեցավ իմ կյանքում։ Վստահ եմ՝ քաղաքականության մեջ ասելիքը պետք է պայմանավորել էֆեկտիվությամբ ու արդյունավետությամբ»,-ասաց Տոնոյանը։
Տոնոյանը նշեց, որ բավականին շատ հանդիպումներ են ունենում հանրության հետ և նկատել է երկու տարբեր իրողություն՝ անտարբերություն և մտահոգություն։
«Մի կողմից ունենք հասարակություն, որը սարսափելի անտարբեր է մեր երկրում տեղի ունեցող, Արցախում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ և մյուս կողմից ունենք մտահոգ, քաղաքականապես գրագետ քաղաքացիներ, որոնք խորապես մտահոգված են երկրում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում են իրենց ջանքը ներդնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ մարդիկ ավելի հակված են քննարկելու վարչապետի փողոցում «ֆասթ ֆուդ» ուտելը, քան Լաչինի միջանցքի փակ լինելը։
«Սա մտահոգիչ է և ողբերգություն, երբ հանրային օրակարգում կարող են լինել ֆոտոների քննարկումներ, բայց ոչ երբեք Արցախի ճակատագրի քննարկումը»։
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01