Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ նրանք, ովքեր Ռուսթավելիի պողոտայում կանգնած են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, ներկայացնում են ազատ Վրաստանը։
Վրաստանի նախագահը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Նյու Յորքում, սակայն տեղեկանալով մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաների մասին՝ նա հանդես է եկել ուղերձով՝ աջակցություն հայտնելով ընդդիմադիրներին, գրում է newsgeorgia.ge կայքը։
«Ես դիմում եմ նրանց, ովքեր այս գիշեր կանգնած են Ռուսթավելիի վրա, քանի որ նրանք բազմիցս են կանգնել։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իմ հետևում Ազատության արձանն է: Ազատությունը խորհրդանիշ է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է… Ես ձեր կողքին եմ: Այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում, ոչ մեկին թույլ չի տա խլել այս ապագան։ Այս ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին։ Սա այն ապագան է, որը պատրաստել էին նախորդ սերունդները, և մենք ենք պատրաստել։ Ոչ ոք իրավունք չունի քեզնից խլել քո ապագան։ Ոչ ոք իրավունք չունի թակարդներ լարել: Այս օրենքը ոչ մեկին պետք չէր, այն վերցված էր ոչ մի տեղից, բացի Մոսկվայի թելադրանքից։ Սա պետք է չեղարկվի: Ոչ մի ձևով այն չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ օրենք է սա։ Առաջին օրվանից ասել եմ, որ վետո է լինելու։ Եվ վետո կլինի։
Ինձ չի հետաքրքրում հոդված առ հոդված քննարկումը, դրա նմանությունը հին ամերիկյան օրենքին, որը, ինչպես շատ լավ գիտենք, ծառայում է միանգամայն այլ նպատակի։ Ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան, միայն սահմանադրությունը, որի երաշխավորը ես եմ, և այս սահմանադրությունն ասում է, որ Վրաստանի բոլոր ինստիտուտները և առաջին հերթին ես, կառավարությունը, իշխանությունները պարտավոր ենք անել ամեն ինչ այս երկիրը տանելու Եվրամիություն, պաշտպանելու եվրաինտեգրման ճանապարհը։ Այսօր այս օրենքին սատարողները և այս օրենքին կողմ քվեարկողները խախտում են սահմանադրությունը։ Դուք մեզ բոլորիս հեռացնում եք Եվրոպայից», - ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ երեկ հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցը ցրելու համար: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։
Ավելի վաղ հատուկ ջոկատայինները մի քանի անգամ արցունքաբեր գազ էին կիրառել։
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01