Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեն ասել է, որ մարտի 7-ին ցույցի ժամանակ ձերբակալվածներից մի քանիսին տեղափոխել են Վրաստանի տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Քութայիսի, Դուշեթի, Գուրջաանի և Խաշուրի։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։ ՎԵԻԱ-ի նախագահի խոսքով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) չի բացատրել, թե ինչու են Թբիլիսիում ձերբակալվածներից մի քանիսին տեղափոխել այլ քաղաքներ։ Ըստ Քուրդովանիձեի՝ ձերբակալված ցուցարարների տեղափոխումը մարզեր եզակի սահմանափակում է նրանց իրավունքների պաշտպանության առումով, քանի որ խոչընդոտում է նրանց գտնվելու վայրը, փաստաբանների հետ շփումը և նրանց իրավունքների պաշտպանությունը: «Հասարակական կազմակերպությունների իրավական աջակցության խումբը շարունակում է տեղեկություններ ստանալ ձերբակալվածների մասին, որոնել նրանց և այցելել տարբեր քաղաքների մեկուսարաններ։ Առայժմ մենք պաշտպանում ենք 46 կալանավորների իրավունքները։ Պարբերաբար ստուգում ենք տեղեկատվությունը, թե երբ են բերման ենթարկվածներին դատարան տանելու։ Այս պահին դատարանում գործեր չկան»,- ասել է Քուրդովանիձեն։ Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47