«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը առաջինն էր հայտնել, որ հունվարին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահից եւ աշխատակազմի ղեկավարից:
Ինչպես գրել էինք, ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները:
Ի դեպ, պատգամավորների օգնականները, ի վերջո, հասան իրենց նպատակին եւ ոչ միայն ստացան պարգեւավճարներ՝ հունվար ամսվանից սկսած, այլեւ կստանան ողջ 2023 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները այսքանով չեն սահմանափակվել:
Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ առանձնապես ակտիվ չէ այս կամ այն անարդարության դեպքերին արձագանքելիս, դեկտեմբերին դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանին եւ նրանցից հաշիվ է պահանջել, թե որ պատգամավորների օգնականներն են պարգեւավճար ստացել, եւ ինչու իր օգնականը չի ստացել:
Այս դիմումի մասին նա բարձրաձայնել է նաեւ խմբակցության գործընկերների հետ հանդիպումների ժամանակ՝ դժգոհելով, որ ուշացրել են իր պատասխանը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավորի հետ, որը չհերքեց մեր տեղեկությունը, որ նման դիմում է գրել, միայն արդարացավ, թե 1.5 ամիս է՝ օգնական չունի, իր օգնականը դուրս է եկել աշխատանքից, ինքն էլ հիմա նոր օգնական է փնտրում:
Հուսանք՝ մեր հրապարակումը կօգնի տիկին Մինասյանին՝ գտնելու նոր օգնական, որը, իհարկե, ողջ 2023 թվականը կստանա պարգեւավճար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34