Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնտեղ Նախագահը կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառումներին:
2012թ. Լիմբուրգի նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու:
Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ և Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատեսի, ինչպես նաև քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի և ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման:



09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55