Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023 թվականի մարտի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները, իրացնելով նույն հիմնարկում ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել հիմնարկի մասնաշենքերից մեկի խցերում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Խուզարկությունների արդյունքում խցերից մեկում հայտնաբերվել է 3 փաթեթ՝ ամրացված պոլիմերային տարայի կափարիչի ներսի հատվածին: Փաթեթներից երկուսում առկա է եղել ընդհանուր 0.55 գրամ քաշով հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, իսկ երրորդ փաթեթում՝ 0.66 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Բացի այդ՝ նույն խցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ՝ իրենց լարերով, wi-fi սարք, 2 ականջակալ, 4 բաժանորդային քարտ, 36 հատ ինքնաշեն խաղաքարտ, ինչպես նաև ապակյա լամպ՝ թմրանյութին նմանվող ծխեցված հետքերով:
Քրեակատարողական ծառայողները մյուս խցերից ևս հայտնաբերել են մեծ թվով արգելված իրեր՝ 2 բջջային հեռախոս, 5 ականջակալ, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 2 wi-fi սարք, 3 լիցքավորման լար, ինչպես նաև պոլիմերային տարա և ապակյա 2 լամպ՝ թմրանյութի օգտագործման հետքերով, հեղուկով լցված 3 ներարկիչ, 2 ասեղ, 2 դանակ:
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32