ARM | RUS |

Նախորդ տարի հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 7 հազարով․ ընդալայնված նիստ՝ Վարդապետյանի գլխավորությամբ

11.03.23 | 13:56

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ, մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները, ներկայացվել նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը, շարժընթացը, խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի մեկնարկին շնորհակալություն է հայտնել դատախազներին երկարօրյա աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար` ընդգծելով, որ այդ աշխատանքի շնորհիվ է հասարակության համար տեսանելի և բովանդակային առումով ընկալելի դատախազական համակարգի գործունեությունը: «Դատախազությունը ստանձնել է լոկոմոտիվի դեր նոր Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում, սահմանել գործերի քննության նոր տեմպ. այդ թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել դատախազների ընտանիքին՝ կատարվող աշխատանքի կարևորությունն ընկալելու և ըմբռնումով մոտենալու համար: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից իրականացված աշխատանքները, նշել է, որ 2022 թվականին կոռուպցիոն ավարտված գործերով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 212 մլն 270 հազար 175 դրամ (2021 թվականին՝ 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ): 2022 թվականին վերականգնվել է 872 մլն 275 հազար 480 դրամը (2021թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ): Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը): Արթուր Պողոսյանը, անդրադառնալով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքներին, նշել է, որ Վարչության դատախազների անմիջական հսկողության գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 7 մլրդ 739 մլն 13 հազար 669 դրամ (2021 թվականին՝ 10 մլրդ 786 մլն 808 հազար 57 դրամ), վերականգնվել է 5 մլրդ 16 մլն 621 հազար 159 դրամ: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին առանձին հանցատեսակների շարժընթացը պայմանավորված է ոչ այնքան դրանց աճով կամ նվազմամբ, որքան 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով հանցակազմերի հատկանիշների փոփոխությամբ: 2022 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245): Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 881 դեպք՝ աճը՝ 531, ընդ որում, Գևորգ Բաղդասարյանի խոսքով, 151,7 տոկոս աճը իրական չէ, քանի որ 531-ից 485-ը հանկարծամահություններն են: 2022 թվականին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվի 15 տոկոսը կազմել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 6 հազար 565 դեպք (2021 թվականին՝ 4 հազար 375 դեպք): 2022 թվականին սպանությունների թիվը վեցով ավելի է, իսկ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների գործակիցը կազմել է 0.51, որը վերջին տասը տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է: Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է նաև ընտանիքում բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ դրանք նվազել են 143-ով. արձանագրվել է 357 դեպք (2021 թվականին՝ 500), որից 231-ը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ: Ընտանիքում բռնության գերակշիռ մասը, որպես կանոն, ծեծի կամ բռնի այլ գործողությունների դեպքերն են. արձանագրվել է նման 249 դեպք: Հաշվետու տարում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությաունների դեպքերի 36․7%-ը։ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 13 հազար 903 դեպք (2021 թվականին՝ 15 հազար 149). դեպքերը նվազել են 1246-ով կամ 8.2%-ով : Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ենթամշակույթին առնչվող 25 դեպք (2021 թվականին՝ 14 դեպք): Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ լատենտայնության բարձր մակարդակ ունեցող այս հանցագործությունների աճը ենթադրում է ոչ թե դրանց քանակի իրական աճ, այլ բացահայտման ցուցանիշի բարելավում: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները՝ նշելով, որ ներկայում դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումներից 21-ը դատարան են ուղարկվել 2022 թվականին: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ (2021 թվականի ընթացքում վարչության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում՝ 10 մլրդ դրամ հայցագնով): Գալյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը (հայցագինը չի ներառում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքը, որն ունի աճի միտում): Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի ամենախոշոր հայցադիմումներից երկուսը, որոնցից մեկով պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել հինգ անշարժ և երեք շարժական գույք, երեք իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 18 մլրդ դրամ: Մեկ այլ հայցադիմումով էլ պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել 36 անշարժ և մեկ շարժական գույք, 10 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 6 մլրդ դրամ: 2022 թվականին ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություններ և ավելի քան 92 միլիարդ դրամ: Նշված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավական ապահովման և միջազգային-իրավական համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 14 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են քրեական արդարադատության ոլորտին: 2022 թվականին իրականացվել է 22 կարգապահական վարույթ՝ 30 դատախազի նկատմամբ: 12 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», երեք դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», մեկ դատախազի նկատմամբ ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը (նույն դատախազի նկատմամբ հարուցված առանձին կարգապահական վարույթի արդյունքներով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը): Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանն ընդգծել է ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը, անդրադարձել միջազգային հետախուզման բնագավառում վեր հանված խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները: 2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։ 2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։ Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի և առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող դատախազների երդման արարողությունը: Գլխավոր դատախազի հրամանով՝ Անահիտ Մանասյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատախազության պաշտոնի նշանակվելիս դատախազին շնորհվում է օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը): Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է պաշտոնը ստանձնած դատախազներին և խոստացել. «Հեշտ չի լինելու, բայց լինելու է շատ հետաքրքիր»: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ տարիներ անց, համատեղ աշխատանքն ամփոփելիս, կարձանագրեն, որ նախանշածի կեսից ավելին իրականացրել են՝ թողնելով ինստիտուցիոնալ հետք, դրական առումով անդառնալիության կետեր:


Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

19:45

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ...

19:29

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում...

19:03

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

09:48

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի...

09:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44