Եվրամիությունը շուտով կարող է 3,5 միլիարդ եվրոյով (3,7 միլիարդ դոլարով) ավելացնել Ուկրաինայի համար զենք գնելու համար օգտագործվող հիմնադրամը, ուրբաթ հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի կազմած ծրագրի համաձայն՝ ԵՄ երկրները 1 մլրդ եվրոյի (1,06 մլրդ դոլար) չափով ֆինանսական խթաններ կստանան Ուկրաինա ավելի մեծ քանակությամբ հրետանային արկեր ուղարկելու համար, իսկ եւս 1 մլրդ եվրոն կուղղվի նոր արկերի համատեղ գնումներին: «Եթե այդ փաթեթի շուրջ 2 մլրդ եվրոյի գործարք կնքվի, ապա Խաղաղության եվրոպական հիմնադրամի ռեսուրսները կսպառվեն»․-ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ նկատի ունենալով այն հիմնադրամը, որն օգտագործվում է Կիեւի սպառազինությունը ֆինանսավորելու համար: Անդամ պետությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են կատարել այս նոր հնարավոր 3,5 միլիարդ եվրոյի հավելավճարը, եւ եթե այո, ապա երբ, հավելել է նա։ Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել ԵՄ-ին միավորվել՝ այս տարի 4 միլիարդ եվրո արժողությամբ 1 միլիոն 155 մմ տրամաչափի արկ գնելու համար, որպեսզի օգնեն դիմակայել ռուսական ներխուժմանը եւ հակագրոհ սկսել: Մեկ միլիոն արկ պետք է ապահովի Ուկրաինայի պաշտպանությունը երեք-հինգ ամսվա ընթացքում՝ կախված տեղանքի մարտավարական իրավիճակից, հաշվարկել է ԵՄ ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, արեւմտյան զենքի պաշարները սպառվել են պատերազմի բռնկումից ավելի քան մեկ տարի անց, եւ, ըստ աղբյուրի, 155 մմ հրետանային արկեր կարող են առաքվել Ուկրաինա պատվերից մոտ մեկ տարի անց:
14:01
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02