ARM | RUS |

Բախի յոթ մոտետները՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ

11.03.23 | 19:33

Մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։ Ծրագրում Յ․Ս․ Բախի յոթ մոտետներն են, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում հնչելու են առաջին անգամ։ Խմբավարներ Սոնա Հովհաննիսյանը և Նարինե Ոսկանյանը անդրադարձել են գալիք համերգին։ Սոնա Հովհաննիսյան Ինչպես «Հովեր» պետական երգչախմբի գործունեության բոլոր շրջաններում, այսօր ևս, մեր ծրագրերը մշակվում են ըստ ներկայումս երգչախմբի կազմում ընդգրկված երգիչների ունակությունների, ձայների ոճական առանձնահատկությունների և հմտությունների, ինչպես նաև նրանց կողմից այս կամ այն ծրագրին անդրադառնալու առաջարկների։ Անցյալ տարեվերջին, Երևանում և Թիֆլիսում «Վրաստանի սիմֆոնիետտայի» հետ համատեղ, երգչախումբը հաջողությամբ հանդես եկավ նոր՝ բարոկկ ծրագրով, որի շարունակությունը կարելի է համարել Բախի յոթ մոտետները մեկ համերգային ծրագրում ներկայացնելու նախաձեռնությունը։ Ժամանակը կարճ է, և բոլորս հասկանում ենք, որ Գերմանիայում ձևավորված խմբերգային երաժշտության ավանդույթների հարուրամյակների ընթացքում հղկված ոճին ու մտածողությանն անդրադառնալը, նախ և առաջ, մարտահրավեր է։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ արժե անգամ ձախողվել, բայց միևնույն է, գնալ այս ճանապարհով։ «Իրական հաճույքը՝ բարդությունն է» (Սենեկա)։ Մեր երգչախմբի գործունեության տարբեր շրջաններում կատարել ենք Բախի բազմաթիվ կանտատներ, 2000-ականներին՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մաթևոսի» օրատորիաները, (դիրիժոր՝ Զ. Վարդանյան): Ա. Թալալյանի ուսանողական նվագախմբի և գերմանացի մի քանի դիրիժորների հետ համատեղ աշխատանքը ևս իրավունք են վերապահում նախաձեռնել այս ծրագիրը (չնայած, որ երգչախմբի կազմը 90%-ով փոխված է)։ Այսօր մենք առանձնահատուկ օրեր ենք ապրում։ Կարդում ենք, լսում բազմաթիվ հրաշալի կատարումներ՝ անվերջ փորձելով յուրացնել այս պարտիտուրները, որոնք իրենց ողջ հարստությամբ ու հմայքով ներխուժել են մեր կյանք՝ դարձնելով այն ոգեղեն ու պրոֆեսիոնալ առումով՝ բացառիկ։ Բախի երաժշտությունը «հույս է և ամենաանկեղծորեն չհնացող նախասկիզբ», (ընկերներիցս մեկի խոսքով) քրիստոնեական մշակույթի կենդանի ներկայություն, պարզապես՝ մտերիմ ընկեր ու սփոփանք, համամարդկային երաժշտական միջավայրի մեջ յուրաքանչյուրիս մի կաթիլ կյանքի բերկրանքն ապրելու շնորհ։ Բախի մոտետները բազմաթիվ սերունդների երաժշտամտածողության կարևորագույն դպրոց են, հանձինս իր ստեղծողի՝ Բախ-ուսուցչի։ Օրերս Սվետլանա Նավասարդյանին ասացի, որ բոլորս շատ հուզված ենք և անհանգիստ առաջիկա համերգի կապակցությամբ։ Նույնիսկ խնդրեցի չգալ համերգին։ «Առաջին կատարումների մեջ, չնայած բոլոր անկատարությունների, կա մի անկրկնելի բան, որը հետագա՝ առավել հմուտ կատարումների ժամանակ երբևէ չի կրկնվում, իսպառ անհետանում է»․ ասաց նա։ «Ուրեմն՝ եկեք»․ խնդրեցի։ Նարինե Ոսկանյան Յ.Ս. Բախի յուրաքանչյուր ստեղծագործության անդրադարձը մեր երգչախմբի համար մշտապես լինում է մեծ սպասումով և սրտի թրթիռով: Բախն այն գագաթն է, որին հասնելով կարողանում ես ինքնամաքրվել, մոտենալ Աստծուն, խորհել հավիտենության մասին և զգալ կատարելության ուժը: Բախն իր ողջ կյանքն ապրեց ծառայելով Աստծուն, և անգամ մահվան և հուղարկավորության առիթներով գրված այս մոտետներում մենք կարող ենք տեսնել այն մեծ հավատն Աստծո հանդեպ, որը շարժիչ ուժ էր Բախի համար: Մահը դիտել ոչ թե կյանքի ավարտ, այլ հավիտենականության սկիզբ, ոչ թե սգալու, այլ մխիթարություն գտնելու և Աստծուն միանալու միջոց: Այստեղ մենք կտեսնենք ցնծություն, փառաբանություն, աղոթք և ապաշխարություն: Բախի երաժշտությունը գոթական տաճար է, որտեղ արտաքուստ թվացող գերհագեցված պոլիֆոնիկ պատկերներն ու բոլոր զարդարանքներն իրենց ճիշտ դերաբաշխումների շնորհիվ ստանում են այնպիսի թեթևություն, ինչպիսին ստացել է գոթական տաճարն իր կամարների ճիշտ օգտագործման շնորհիվ: Նման այն զարդաքանդակներին, որոնց հարստության շնորհիվ տաճարն ստանում է ամբողջական պատկեր, Բախի երաժշտության մեջ ևս, անգամ ամենափոքր թվացող զարդանախշերի, ռիթմիկ ասիմետրիկ պատկերների կենդանութամբ վեր է խոյանում երաժշտությունն իր ողջ վեհությամբ: Երբեմն թվում է, թե Բախը փորձել է կատարողի առջև դնել անհաղթահարելի թվացող խնդիրներ, բարդ զարդոլորուն դարձվածքներ, երկարաշունչ ֆրազներ, որոնց կատարումն անշուշտ երաժշտից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ և ոճի իմացություն: Դրա հետ մեկտեղ Բախի երաժշտությունն այնպիսի ներդաշնակություն ունի, որ նման մի վարարող գետի, տանում է կատարողին իր անհուններով` անտեսելով բոլոր բարդությունները: Եվ հենց այդ ժամանակ էլ արթնանում է այն ոգին, որն ամենաէականն է հատկապես Բախի ստեղծագործությունների դեպքում: Բախի երաժշտության մեջ այնքան պատկերայնություն կա, որ այն սկսում է նմանվել նաև գեղանկարին: Սա անշուշտ գալիս է բառի հանդեպ Բախի վերաբերմունքից, թե ինչպես է նա կարողանում յուրաքանչյուր բառի առոգանությունն արտահայտել երաժշտության մեջ: Յուրաքանչյուր երաժշտական միտք, տեխնիկական հնարք արտահայտվում է՝ ենթարկվելով տեքստի բովանդակությանը: Ահա այս բոլորն էլ գերում է մեզ՝ երաժիշտներիս, յուրաքանչյուր անգամ անհագ ծարավով անդրադառնալ Բախի ստեղծագործություններին, ևս մեկ անգամ հնարավորություն ունենալ խոսել Աստծո հետ երաժշտության միջոցով: Բախի երաժշտությունը կրոն է, որ մենք դավանում ենք:

Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի


ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման...

16:42

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման...

16:23

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին....

16:09

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

15:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ...

15:23

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության...

14:49

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող...

14:22

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն...

14:04

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47