Առջևում խորհրդարանական ընտրություններ են, ինչը նշանակում է, որ ցանկացած իշխանություն ցանկացած երկրում պետք է գնա ժողովրդահաճո, պոպուլիստական ռեֆորմների` ընտրողների համակրանքը շահելու և իրեն ցանկալի ձայներ ապահովելու ճանապարհով, իսկ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև քաղաքական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի նախագահն է, որոշում է կայացրել ոչ թե պոպուլիստական քայլերով «նվաճել» ընտրողների համակրանքը, այլ` վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին, նրան տվել է գործողությունների ազատություն, որի արդյունքում Հայաստանում տեղի են ունենում պետությունն ամրապնդող, սեփական թիմին անհարմար իրավիճակի մեջ դնող և մեծ հաշվով, շատ շատերին դուր չեկող գործընթացներ: Այս կտրուկ բարեփոխումների գործընթացը ցույց է տալիս մեկ բան, որ երկրի նախագահը ոչ թե մտածում է գալիք ընտրությունների մասին, ինչը բնորոշ է քաղաքական գործիչներին, այլ` Հայաստանի ապագայի և գալիք սերնդի մասին, ինչը բնորոշ է պետական գործչին:
Փոքրացնել ուռճացված պետական համակարգը, փակել
ԾԻԳ-երն ու հիմնադրամները, նվազեցնել պետական բյուջեի ծախսերն ու նոր, հարմարավետ խաղի կանոններ սահմանել բիզնեսի համար, հայտարարել, որ երկիրը գտնվում է տնտեսապես ծանր վիճակում համապետական ընտրություններից առաջ` չէր անի ոչ մի քաղաքական ուժ, բայց Սերժ Սարգսյանը գնաց նման քայլի, մեծ հաշվով` ծանրացնելով սեփական քաղաքական թիմի գործունեությունը, բայց մյուս կողմից` մեսիջներ ուղղարկելով հասարակությանը, որ իր և իր համախոհների համար շատ ավելի կարևոր է մեր պետության ճակատագիրը, քան` գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքական կապիտալը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագիրը նոր հսկայածավալ բարեփոխումների սկիզբ է, որի հաջողությունը կփոխի մեր պետության դեմքը, իսկ անհաջողությունը կվտանգի ՀՀԿ-ի քաղաքական շանսերը` գալիք ընտրություններին:
Մեծ հաշվով` Սերժ Սարգսյանը մեծ ռիսկի է դիմում հանուն Հայաստանի անվտանգության և նրա քաղաքացու բարեկեցության:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34